310.0001.03.09.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
03 սեպտեմբերի 1998 թ. |
N 01/44 |
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1998 թ. հուլիսի 28-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հրահանգը:
ՀՀ հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է` |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է` |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1998թ. հուլիսի 28-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով` ՀՀ հարկային տեսչության կողմից 1998թ. հուլիսի 17-ի թիվ 01/36 հրամանով հաստատված (համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1. Հրահանգի 5.1.4-ի «ա» ենթակետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից`
- շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ սույն խմբին անմիջապես հաջորդող խմբում նշվածների` | 20 տարի |
- հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների շենքերի և շինությունների համար` | 10 տարի |
- չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` | 3 տարի |
- հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար` | 1 տարի |
- այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար` | 5 տարի: |
Աղետի գոտում գտնվող` սույն ենթակետի առաջին և երկրորդ խմբերում թվարկված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտում տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
2. Հրահանգի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.3 ենթակետով.
«10.3. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքները չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք` մինչև հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին»:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
6 հոկտեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980191