Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/44
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (21.11.1998-13.05.2004)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.11.16/14(20)
Принят
ՀՀ հարկային տեսչություն
Дата принятия
03.09.1998
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
03.09.1998
Дата вступления в силу
21.11.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.05.2004

310.0001.03.09.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

03 սեպտեմբերի 1998 թ.

 N 01/44

 

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1998 թ. հուլիսի 28-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություն և լրացում կատարելու մասին» հրահանգը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է`
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
03 սեպտեմբերի 1998թ.
 թիվ 01/44 հրամանով

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է`
ՀՀ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
________ ԱԱսլիկյան
 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1998թ. հուլիսի 28-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71 հոդվածով` ՀՀ հարկային տեսչության կողմից 1998թ. հուլիսի 17-ի թիվ 01/36 հրամանով հաստատված (համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ) «Ռեզիդենտների կողմից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.

1. Հրահանգի 5.1.4-ի «ա» ենթակետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև բերված ամորտիզացիոն նվազագույն ժամկետներից`

- շենքերի, շինությունների և փոխանցող հարմարանքների համար, բացառությամբ սույն խմբին անմիջապես հաջորդող խմբում նշվածների` 20 տարի
- հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների շենքերի և շինությունների համար` 10 տարի
- չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար` 3 տարի
- հաշվողական և համակարգչային տեխնիկայի համար` 1 տարի
- այլ հիմնական միջոցների, այդ թվում` բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար` 5 տարի:

Աղետի գոտում գտնվող` սույն ենթակետի առաջին և երկրորդ խմբերում թվարկված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված` աղետի գոտում տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

2. Հրահանգի 10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.3 ենթակետով.

«10.3. Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքները չեն կիրառվում այն հարկատուների նկատմամբ, որոնք` մինչև հարկային տեսչության մարմինների ստուգումների սկսվելն ինքնուրույն հայտնաբերել են իրենց կողմից նախորդ տարիների շահութահարկի պակաս հաշվարկում, հաշվապահական հաշվառման մեջ տվել են համապատասխան գրանցումներ և այդ մասին գրավոր տեղյակ են պահել իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմիններին»:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
6 հոկտեմբերի 1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 20980191