ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
23 06.2000 թ. |
N 122 |
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի ներկայիս վիճակը, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների զուտ ակտիվների մեծությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 30.03.1999 թ. թիվ 123 հրամանի 1-ին կետով սահմանված ՀՀ տարածքում գրանցված և լիցենզավորված ապահովագրական ընկերությունների կանոնադրական կապիտալի համալրման ժամանակացույցում կատարել փոփոխություն` սահմանելով կանոնադրական կապիտալի նվազագույն մեծության չափը 50 մլն դրամ 2001 թվականի հունվարի 1-ից:
Լ. Բարխուդարյան
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 հունիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 118000056