«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀի պաշտոնակատար Ռ. Քոչարյան
5 փետրվարի 1998 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 փետրվարի 1998 թվականի N 58
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 618 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի կատարումը եզրափակելու մասին» N 618 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
ա) որոշման 1-ին կետում «հունվարի 21-ը» բառերը փոխարինել «հունվարի 26-ը» բառերով.
բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`
ա) 1998 թվականի հունվարի 23-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով ծախսերի ֆինանսավորումը կենտրոնական գանձապետարանից.
բ) ապահովել տեղական գանձապետական բաժանմունքներում` բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներում առկա միջոցների հաշվին բյուջետային հիմնարկների` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի պարտավորությունների գծով վճարումների կատարումը մինչև եզրափակիչ շրջանառության ավարտը»:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |