Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/34
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (04.01.2000-25.11.2002)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1999.12.30/20(42)
Принят
Պետական եկամուտների նախարարություն
Дата принятия
18.11.1999
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
18.11.1999
Дата вступления в силу
04.01.2000

124.01/34.18.11.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

18 նոյեմբերի 1999 թ.

N 01/34

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՋՈՆ ԵՎ ԿԱՐԵՆ ՀԱՆԹՍՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ «ՓՈԽԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև կնքված «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև կնքված «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման» հրահանգը:


Նախարար`

Ս. Այվազյան

 

«Հաստատված է»
ՀՀ պետական եկամուտների
նախարարության
թիվ 01/34 հրամանով
18 նոյեմբերի 1999 թ.

«Համաձայնեցված է»
ՀՀ ֆինանսների նախարարություն
____________________
_____ _________ 1999 թ 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության եվ Ջոն եվ Կարեն Հանթսման հիմնադրամի միջեվ կնքված «Փոխառության եվ ծրագրի իրականացման մասին» պայմանագրով սահմանված հարկային, մաքսային եվ այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունների կիրառման

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38 հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված, հայտնում է.

1.1. Սույն հրահանգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև 1999 թ. ապրիլի 12-ին ստորագրված և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 1999 թ. ապրիլի 28-ի թիվ Ն-327-1 որոշմամբ վավերացված «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով (այսուհետ` պայմանագրով) նախատեսված (հոդված 9, բաժին 9.02, (ը) կետ) հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման կարգը:

1.2. Սույն հրահանգը չի սահմանափակում Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված արտոնությունները:

1.3. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ապրանքների մատակարարման կամ ներմուծման, ծառայությունների մատուցման, ապրանքների և ծառայությունների անհատույց կամ մասնակի հատուցմամբ սպառման գործարքների (գործառնությունների) նկատմամբ սույն հրահանգով նշված հարկային արտոնությունների կիրառման համար հիմք են ընդունվում համապատասխան հաշվարկային և վճարային փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, աշխատանքների կատարումը հաստատող ակտ, գնման չեկ և այլն), ինչպես նաև սույն հրահանգի հավելվածում բերված տեղեկանքը:

1.4. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական և ֆիզիկական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք) ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում` ծրագրի կառավարիչի հետ «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով նախատեսված կարգով կնքում են համապատասխան պայմանագրեր, որոնք հաստատվում են ծրագրի իրականացման հանձնաժողովի (ԾԻՀ-ի) կողմից:

 

2. «Փոխառության եվ ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում վերապահվող արտոնությունների կիրառումը

 

2.1. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով արտոնությունները նշանակում են`

ա) հարկվող շրջանառության ազատում ավելացված արժեքի հարկից,

բ) ներմուծվող ապրանքների ազատում մաքսատուրքերից,

գ) ոչ ռեզիդենտների Հայաստանյան աղբյուրից ստացված եկամուտների մասով ազատում` աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից եկամտահարկի պահումից,

դ) ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների գծով ապահովադիրների ազատում` իրենց կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից.

ե) ապահովադիրների ազատում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու, գանձելու և լիազորված մարմնին փոխանցելու պարտավորությունից:

 

2.2. Ավելացված արժեքի հարկ

 

2.2.1. Ավելացված արժեքի հարկից (այսուհետև` ԱԱՀ) ազատվում են «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում` վարկային միջոցների հաշվին սույն հրահանգի 1.4 կետին համապատասխան պայմանագրեր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը և այդ ծրագրի շրջանակներում ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ):

2.2.2. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկից ազատված ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձինք այդ ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվ չեն լրացնում (լրացվում են սահմանված կարգի այլ հաշվարկային և վճարային փաստաթղթեր):

2.2.3. Սույն հրահանգի 2.2.2 կետում

ա) նշված անձանց կողմից հարկային հաշիվ լրացնելու դեպքում` հարկային հաշվում առանձնացված հարկի գումարը վճարվում է բյուջե` սահմանված ընդհանուր կարգով,

բ) նշված անձինք ԱԱՀ-ից ազատված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գծով իրենց մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը միացնում են արտադրության և շրջանառության ծախսերին (ապրանքների ձեռք բերման արժեքին),

գ) նշված անձինք հարկից ազատված և ԱԱՀ-ով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով հաշվառումն իրականացնում են «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

2.3. Շահութահարկ

 

2.3.1. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին,

ա) սույն հրահանգի 1.4 կետին համապատասխան կնքված պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտներին վճարվող եկամուտները ազատվում են աղբյուրի մոտ շահութահարկի պահումից,

բ) ռեզիդենտների ստացած եկամուտները ներառվում են նրանց համախառն եկամտի կազմում և դրանց մասով շահութահարկի գծով հարկային պարտավորությունները որոշվում են օրենքով սահմանված կարգով:

 

2.4. Եկամտահարկ

 

2.4.1. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին սույն հրահանգի 1.4 կետի համապատասխան ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերով այդ անձանց ստացած եկամուտները ազատվում են աղբյուրի մոտ պահվող եկամտահարկից: Ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք նշված եկամուտները ներառում են իրենց կողմից ներկայացվող տարեկան եկամուտների հայտարարագրերում: Եկամուտների հայտարարագրման արդյունքում` այդպիսի եկամուտների մասով, ռեզիդենտների հարկային պարտավորությունները որոշվում են օրենքով սահմանված կարգով:

2.4.2. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ծրագրի Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներին վճարած եկամուտների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակ` մինչև տվյալ եռամսյակին հաջորդող երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, ծրագրի կառավարչի կողմից տեղեկություններ են ներկայացվում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն` ՀՀ հարկային տեսչության 16.11.98 թ. թիվ 01/56 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման մասին» հրահանգի հավելված 6-ում բերված ձևով: Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը ստացված տեղեկությունները սահմանված կարգով վերահասցեագրում է ռեզիդենտներին սպասարկող համապատասխան տարածքային հարկային մարմիններին:

 

2.5. Մաքսատուրք

 

2.5.1. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում` վարկային միջոցների հաշվին` սույն հրահանգի 1.4 կետին համապատասխան պայմանագրեր կնքած անձանց կողմից ապրանքների ներմուծումը ազատվում է մաքսատուրքից:

 

2.6. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

 

2.6.1. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին` սույն հրահանգի 1.4 կետին համապատասխան կնքված պայմանագրերի համաձայն Հայաստանի Հանրապետությունում մատակարարված ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց ոչ ռեզիդենտ համարվող ֆիզիկական անձանց վճարվող եկամուտների մասով ապահովադիրները ազատվում են իրենց կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներից և եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները հաշվարկելու, գանձելու և լիազորված մարմնին փոխանցելու պարտավորությունից:

2.6.2. Փոխառություն և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում, վարկային միջոցների հաշվին սույն հրահանգի 1.4 կետի համապատասխան կնքված պայմանագրերով ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձինք վարկային միջոցների հաշվին եկամուտների գծով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները կատարում են ինքնուրույն` օրենքով սահմանված կարգով և չափով:

 

3. Եզրափակիչ դրույթներ

 

3.1. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների գծով արտոնությունների վերապահման համար սույն հրահանգի հավելվածում բերված տեղեկանքի առկայությունը ծրագրի շրջանակներում մատակարարված ապրանքների կամ մատուցված ծառայությունների համար պարտադիր է:

3.2. «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրի շրջանակներում ապրանքներ մատակարարող և ծառայություններ մատուցող անձանց ծրագրի կառավարչի կողմից տրվող տեղեկությունները ժամանակագրական կարգով ենթակա են հաշվառման և հերթական համարներով համարակալման: Տրվող տեղեկանքի բնօրինակը տրվում է ապրանքներ մատակարարող (ներմուծող) և ծառայություններ մատուցող անձին, ապրանքների ներմուծման դեպքում` մեկ պատճեն տրվում է մաքսային մարմնին, մեկ պատճեն պահվում է ծրագրի կառավարչի մոտ:

Տեղեկանքների բնօրինակները և պատճենները պետք է պարտադիր պահպանվեն` դրանք դուրսգրման օրվանից առնվազն երեք տարվա ընթացքում:

 


Հավելված 1.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն
Հանթսման հիմնադրամի միջև կնքված «Փոխառության և ծրագրի
իրականացման մասին» պայմանագրով սահմանված հարկային,
մաքսային և այլ պարտադիր վճարների գծով նախատեսված
արտոնությունների կիրառման» հրահանգի` հաստատված
ՀՀ ՊԵՆ «_____» _________ 1998 թ. թիվ ____ հրամանով


Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N
 
____ __________ 1999 թ.
 
Սույնով հաստատվում է, որ
_______________________________________________________________
(մատակարար (կապալառու) իրավաբանական անձի լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)
 
գրանցված ________________________________________________________
                                            (մատակարարի (կապալառուի) իրավաբանական հասցեն, բնակության վայրը)
_______________________________________________________________
                                                         (մատակարարի (կապալառուի) կազմակերպության ՀՎՀՀ)
 
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև կնքված
«Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով իրականացվող ծրագրով և վարկային
միջոցների հաշվին
 
________________________________________________________________
                                       (ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը, պայմանագիր,
 
________________________________________________________________
                                                                          հաշիվ-ապրանքագիր և այլն)
 
մատակարարում (ներմուծվում) է ___________________________________________
 
________________________________________________________________
                                    (Կատարվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)
 
________________________________________________________________
                                                   (շինարարություն, նախագծա-նախահաշվային աշխատանքներ և այլն)
 
________________________________________________________________
 
Մատակարարվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր
արժեքը կազմում է _______________________
Ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման ժամկետներ են ____________
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվելու է
Հայաստանի Հանրապետության կառավարության և Ջոն և Կարեն Հանթսման հիմնադրամի միջև 1999 թ.
ապրիլի 12-ին կնքված և Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 1999 թ. ապրիլի 28-ի
թիվ Ն-327-1 որոշմամբ վավերացված «Փոխառության և ծրագրի իրականացման մասին» պայմանագրով
իրականացվող վարկային ծրագրի շրջանակներում և այդ միջոցների հաշվին:
 

Ծրագրի կառավարիչ

Կ. Տ. __________________________________

(ստորագրություն, անուն, ազգանուն)

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության  նախարարության կողմից
23 դեկտեմբերի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 12499167

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2002, N 03/04-Ն 25.11.2002, N 01/34
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան