«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հունիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11105215
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
31 մայիսի 2005 թ. |
N 287-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի
Հրամայում եմ`
Սահմանել մշակութային արժեքի լուսանկարին ներկայացվող հետևյալ պահանջները.
ա/ գունավոր` 13x18 չափսի,
բ/ հստակ, պարզորոշ, ոչ մթագնած,
գ/ պակերված ամբողջական` դիմային,
դ/ համալիրի դեպքում` բաղադրիչների առանձին պատկերով,
ե/ դրամների, լարային նվագարանների համար` նաև շրջերեսի պատկերով,
զ/ գեղազարդված կազմով գրքերի դեպքում` կազմը և տիտղոսաթերթը:
Նախարար` |
Հ. Հովեյան |