Գլխավոր տեղեկություն
Номер
N 01/7
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.08.1999-11.06.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1999.08.06/11(33)
Принят
Պետական եկամուտների նախարարություն
Дата принятия
15.07.1999
Подписан
Պետական եկամուտների նախարար
Дата подписания
15.07.1999
Дата вступления в силу
11.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2016

124.001/7.15.07.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

15 հուլիսի 1999 թ.

N 01/7

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 298 ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 8-րդ կետի «դ» ենթակետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգչական նամակը` համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ:

 

Նախարար`

Ս. Այվազյան

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
_______Լ. ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
15.07.1999 Թ
.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
________Ս. ԱՅՎԱԶՅԱՆ
ՀՐԱՄԱՆ N 01/7
15.07.1999 Թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 298 ՈՐՈՇՄԱՆ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման (այսուհետ` նաև որոշում) 8-րդ կետի «դ» ենթակետը (ներառված ՀՀ կառավարության 28.12.98 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. մայիսի 15-ի N 298 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 855 և 25.02.99 թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. մայիսի 15-ի N 298 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 97 որոշումներով կատարված լրացումներն ու փոփոխությունները), ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել վերը նշված որոշման դրույթներից բխող Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետ` նաև ՀԴՄ-ներ) ներդրման հետ կապված որոշ առանձնահատկությունները, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.

1. Որոշմամբ հաստատված ցանկի (այն ձեռնարկությունների, որոնց համար ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր չէ) յուրաքանչյուր ենթակետում նշված (թվարկված) գործունեության տեսակներից որևէ մեկը իրականացնելու դեպքում գործունեության այդ տեսակի մասով ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր չէ:

2. Համաձայն որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի, կրոնական կազմակերպությունների դուստր ձեռնարկություններում ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր չէ` կրոնական պարագաների իրացման մասով: Կրոնական պարագաներ անհրաժեշտ է համարել այն բոլոր առարկաները, որոնք օգտագործվում են կրոնական ծիսակատարությունների ժամանակ (այդ թվում` մոմ, խունկ, սրբապատկերներ, Աստվածաշունչ): Կրոնական պարագաների շարքին են դասվում նաև կրոնական բնույթի զանազան գրականությունը, հուշանվերները և այլն:

3. Խաղատների կազմակերպման գործունեությունը սահմանված է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 14 գլխով և ՀՀ կառավարության 28.10.98 թ. «Շահումով խաղեր և խաղատներ կազմակերպելու մասին» N 657 որոշմամբ:

4. Բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումն» հասկացությունը իր մեջ ներառում է ցնցուղարանների, սոլյարիումների, սաունաների, բաղնիքների և շոգեբաղնիքների (թուրքական, ֆիննական և այլն) կազմակերպումը:

5. Բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մանրածախ կետերի միջոցով գործունեություն իրականացնող այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք 1999 թվականի մարտի 1-ի դրությամբ, օրենքի համաձայն հանդիսացել են հաստատագրված վճար վճարողներ, և 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թ. մարտի 1-ը որևէ ժամանակահատվածում իրականացված այդ գործունեության արդյունքներով օրենքի համաձայն եղել են հաստատագրված վճար չվճարողներ (ներառյալ օրենքի 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափի ցուցանիշի գերազանցման դեպքերը) ևս ենթակա են ներդրման ՀԴՄ-ներ` որոշմամբ հաստատված գործունեության տարբեր ոլորտներում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետացանկին (այսուհետ` ժամկետացանկ) համապատասխան:

6. Խանութների միջոցով սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող հարկ վճարողները, անկախ խանութի առևտրական տարածքի մեծությունից, հանդիսանում են ՀԴՄ-ներ ներդրողներ (սահմանված կարգով):

Խանութների միջոցով սեփական արտադրության արտադրանքն ինքնուրույնաբար իրացնող հարկ վճարողները սեփական արտադրության արտադրանքից բացի այլ ապրանքների վաճառք իրականացնելու դեպքում այլ ապրանքների վաճառքը ևս իրականացնում են ՀԴՄ-ների միջոցով, և օրենքի 11 հոդվածի 2-րդ կետով նախատեսված համամասնությունների մասին տեղեկանք (ձևը սահմանված է ՀՀ հարկային տեսչության պետի 28.07.1998 թ. N 01/42 հրամանով) չեն ներկայացնում:

7. Որոշմամբ հաստատված ժամկետացանկին համապատասխան` խանութների միջոցով առևտրական գործունեություն իրականացնող այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք բացի խանութի առևտրական դահլիճից, միաժամանակ առևտրական գործունեություն են իրականացնում նաև խանութի դիմաց (անմիջականորեն մուտքի մոտ), խանութին անմիջապես հարող ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված տարածքում, ապա վերջիններիս կողմից այդ տարածքից իրականացվող առևտրական գործունեության մասով ևս ՀԴՄ-ի չեկի դուրս գրումը (տրամադրումը) պարտադիր է:

8. Որոշմամբ հաստատված ժամկետացանկի 4-րդ կետի «ա1» ենթակետին համապատասխան` 30 քառ.մետր մակերեսից ոչ ավելի առևտրական տարածք ունեցող խանութների միջոցով առևտրական գործունեություն իրականացնող այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որոնք 1999 թվականի մարտի 1-ի (իսկ ժամկետացանկի 6-րդ կետի «ա1» ենթակետով նախատեսված դեպքերում` 1999 թվականի ապրիլի 1-ի) դրությամբ, օրենքի համաձայն հանդիսացել են հաստատագրված վճար վճարողներ, և 1998 թվականի դեկտեմբերի 31-ի կամ այդ պահից մինչև 1999 թ. մարտի 1-ը (իսկ ժամկետացանկի 6-րդ կետի «ա1» ենթակետով նախատեսված դեպքերում` 1999 թվականի ապրիլի 1-ը) որևէ ժամանակահատվածում իրականացված այդ գործունեության արդյունքներով օրենքի համաձայն եղել են հաստատագրված վճար չվճարողներ (ներառյալ օրենքի 22 հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված սահմանային չափի ցուցանիշի գերազանցման դեպքերը) ևս ենթակա են ներդրման ՀԴՄ-ներ` որոշմամբ հաստատված ժամկետացանկին համապատասխան:

9. «Հյուրանոցների կազմակերպում» հասկացությունը իր մեջ ներառում է հյուրանոցների, մոթելների, քեմփինգների, տուրիստական բազաների, եկվորների համար նախատեսված տների, գիշերելու տների, հանգստյան տների և կարճաժամկետ բնակվելու այլ տեղերի կազմակերպումը: Սանատոր-կուրորտային հիմնարկների, մասնավորապես առողջարանների (այդ թվում` մանկական), սանատոր-պրոֆիլակտորիաների, բալնեոլոգիական բուժարանների, ցեխաբուժարանների կազմակերպումը չի դիտարկվում որպես հյուրանոցների կազմակերպում:

10. Հայաստանի Հանրապետության «Հանրային սնունդ. Տերմիններ և սահմանումներ» ՀՍՏ 112-95 ստանդարտում սահմանված են հանրային սննդի ձեռնարկությունների տիպերը (մասնավորապես ռեստորան, սրճարան, բար, ճաշարան, նախաճաշարան, բուֆետ հասկացությունները), իսկ նշված տիպերից ելնող (տիպերին բնորոշ) մասնագիտացումները, դասակարգման չափանիշները, ինչպես նաև ներկայացվող պահանջները ամրագրված են «Հանրային սնունդ. Ձեռնարկությունների դասակարգումը և դրանց ներկայացվող պահանջները» Հայաստանի Հանրապետության ՀՍՏ- 176-98 ստանդարտում:

11. «Դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպում» հասկացությունը ընդգրկում է «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգի (պետական գրանցման համար 43970053) Հայաստանի Հանրապետության տարածքում դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի կազմակերպումը:

Դեղերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառք իրականացնողները դեղատներում (դեղատնային կրպակներում) դեղերից, դեղամիջոցներից և բժշկական պարագաների վաճառքից բացի այլ ապրանքների վաճառք իրականացնելու դեպքում այլ ապրանքների վաճառքը ևս իրականացնում են ՀԴՄ-ների միջոցով, և օրենքի 11 հոդվածի 2-րդ կետով նախատեսված համամասնությունների մասին տեղեկանք (ձևը սահմանված է ՀՀ հարկային տեսչության պետի 28.07.1998 թ. N 01/42 հրամանով) չեն ներկայացվում:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

06 օգոստոսի 1999 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12499129

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.05.2016, N 44-Ն 11.06.2016, N 01/7
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան