«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 դեկտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 11802391
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 դեկտեմբերի 2002 թ. |
N 881-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 73 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների սպասարկման, հաշվառման և վերահսկողության կարգը հաստատելու մասին» N 404 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ և 7-րդ կետերով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի մայիսի 2-ի` «Բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը և բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի կատարման մասին հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 73 հրամանով հաստատված բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի օրինակելի ձևը (ձև N 2) և բյուջետային հիմնարկի արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման նախահաշվի կատարման մասին հաշվետվության ձևերում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) նշված նախահաշիվներում` «N 2223000 Բ.2.3. Այլ աղբյուրներից» տողից հետո լրացնել համապատասխանաբար նոր` «N 2230000 Գ. ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ *******» և «N 2230000 Գ. ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ *» տողերով,
2) նշված նախահաշիվներում` «N 2000000 ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (տող 2100000+տող 2200000)» տողը փոխարինել «N 2000000 ԸՆԴԱՄԵՆԸ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ (տող 2100000+տող 2200000+տող 2230000)» տողով,
3) նշված ձևերի «Ծանոթագրություն» մասը լրացնել համապատասխանաբար նոր` «******* ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ VII. N 2 ձևի նշված տողը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ հիմնարկի արտաբյուջետային հաշվին գումար փոխանցելու մասին որոշման առկայությամբ» և «7/ հաշվետվության մեջ տվյալ տողը լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տվյալ հիմնարկի արտաբյուջետային հաշվին գումար փոխանցելու մասին որոշման առկայությամբ» կետերով:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |