Օրենքն ունի անցումային դրույթ: Տես 6-րդ հոդվածը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի փետրվարի 28-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 123-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը «լուսաթափանցելիության» բառից հետո լրացնել «՝ օրենսդրությամբ սահմանված» բառերով.
2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով, տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր:»:
Հոդված 2. Օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասում «0.5» թիվը փոխարինել «0.25» թվով:
Հոդված 3. Օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) որոշման հասցեատերը www.roadpolice.am պաշտոնական ինտերնետային կայքով դիմել է իր նկատմամբ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված վարչական ակտերն իր նշած էլեկտրոնային փոստային հասցեով ուղարկելու պահանջով, և վարչական մարմնի կայացրած որոշումն ուղարկվել է որոշման հասցեատիրոջ նշած էլեկտրոնային փոստային հասցեով: Սույն կետով նախատեսված դեպքում որոշման հասցեատիրոջ էլեկտրոնային փոստային հասցեով որոշումն ուղարկելը հավաստվում է վարչական մարմնի կողմից՝ վարչական մարմնի էլեկտրոնային փոստի համակարգը կառավարողի (սպասարկողի) կողմից ինքնաշխատ եղանակով գեներացված փաստաթղթով: Սույն կետով նախատեսված դեպքում նշանակվում է տուգանքի գումարից 20 տոկոսի չափով պակաս տուգանք:»:
Հոդված 4. Օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 123.4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով գանգատարկվելուց (բողոքարկվելուց) հետո:»:
Հոդված 5. Օրենսգրքի 299-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Սույն օրենսգրքի 123-րդ, 123.1-ին, 123.3-րդ, 123.4-րդ (բացառությամբ 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.5-րդ (բացառությամբ 8-րդ, 9-րդ, 14-րդ և 15-րդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6-րդ, 123.7-րդ, 124-րդ, 124.1-ին, 124.2-րդ, 124.3-րդ, 124.4-րդ, 124.6-րդ, 125-րդ, 125.1-ին, 126-րդ, 128-րդ հոդվածներով, 129.2-րդ հոդվածի 1-ին մասով, 131-րդ, 132-րդ, 134-րդ, 135.2-րդ և 140-րդ հոդվածներով նախատեսված տուգանքի ձևով վարչական տույժ նշանակելու մասին որոշումը սույն օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվելու (ծանուցվելու) օրվան հաջորդող օրվանից 15 օրվա ընթացքում նշանակված տուգանքի առնվազն 70 տոկոսը վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտականությունը համարվում է ամբողջությամբ կատարված, բացառությամբ վարչական տույժ նշանակելու որոշումը գանգատարկվելու (բողոքարկվելու) դեպքի:»:
Հոդված 6.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 3-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մայիսի 1-ից, և 4-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված իրավախախտումներից բխող իրավահարաբերությունների վրա՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ուժի մեջ մտնելու ժամկետները:
3․ Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասինուղղ. կայացված և դեռևս չկատարված, այդ թվում՝ հարկադիր կատարման փուլում գտնվող այն որոշումները, որոնցով նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը օրենքն ուժի մեջ մտնելու պահին վճարված (գանձված) է կամ վճարվել է սույն օրենքի 5-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից երեք ամսվա ընթացքում, համարվում են կատարված:
4. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին որոշումների հիման վրա հարուցված կատարողական վարույթներով կատարողական գործողություններն օրենքի ուժով հետաձգվում են սույն օրենքի 5-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից՝ երեք ամիս ժամկետով:
5. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների հիման վրա կայացված անբողոքարկելի վարչական ակտերը հարկադիր կատարման ներկայացնելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետը համարվում է կասեցված սույն օրենքի 5-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից՝ երեք ամիս ժամկետով:
6. Սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի վճարման պարտականությունը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով և չափով կատարվելու դեպքում այդ որոշումների հիման վրա հարուցված կատարողական վարույթներն օրենքով սահմանված կարգով ենթակա են կարճման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67-րդ հոդվածով նախատեսված՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը հաշվարկելիս որպես բռնագանձման ենթակա գումար հիմք ընդունելով սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով և չափով վճարված գումարը (նշանակված տուգանքի 50 տոկոսը):
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մարտի 25 Երևան ՀՕ-97-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2024 թվական: