ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«01» ապրիլի 2024 Թ. |
N 189-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 9-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արդարադատության նախարարի 2018 թվականի հունվարի 22-ի «Նոտարական տարածքները, նոտարական գրասենյակներին առաջադրվող նվազագույն պահանջները և գտնվելու վայրերի չափանիշները սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի նոյեմբերի 6-ի N 608-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 9-Ն հրամանի N 1 հավելվածի 8-րդ կետով սահմանված N 2 աղյուսակի.
1) 6-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր 6-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.
«6) գյուղ Առինջ»,
2) 7-րդ կետի 2-րդ ենթակետում «քաղաք» բառը փոխարինել «գյուղ» բառով:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4/1/2024 |
Գ. Մինասյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 ապրիլի 2024 թվական: