ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի ապրիլի 13-ին
«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի «թ», 3-րդ մասի «է» կետերը «կնիքը» բառից հետո լրացնել «(կազմակերպության ցանկությամբ)» բառերով, իսկ 5-րդ մասի երրորդ և չորրորդ պարբերությունները «կնիքով» բառից հետո` «(կազմակերպության ցանկությամբ)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը «փաստաթուղթ» բառից հետո լրացնել «(եթե իրավաբանական անձը կնիք ունի)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 30 Երևան ՀՕ-106-Ն |