Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-296-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (18.06.2020-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2020.06.17/64(1619) Հոդ.777
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
03.06.2020
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
11.06.2020
Дата вступления в силу
18.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի հունիսի 3-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 4-րդ կետը՝

ա. «ավագ օպերլիազոր,» բառերից հետո լրացնել «ավագ պարեկ,» բառերով,

բ. «օպերլիազոր» բառից հետո լրացնել «, պարեկ» բառով․

2) 5-րդ կետը «կրտսեր տեսուչ,» բառերից հետո լրացնել «կրտսեր պարեկ» բառերով։

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում «30» թիվը փոխարինել «35» թվով։

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասը «պաշտոններում» բառից հետո լրացնել «, բացառությամբ պարեկի և ավագ պարեկի պաշտոնների,» բառերով․

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ գլխավոր խմբի պաշտոնների և հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) ոստիկանության ծառայության պաշտոններում կարող են նշանակվել միայն ոստիկանության ուսումնական հաստատությունում պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած անձինք։ Ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների նշանակումը պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում (բացառությամբ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում հետաքննության մարմնի լիազորություններ իրականացնող ծառայողների) կատարվում է բացառապես ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»։

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման՝ կրտսեր և միջին խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման երեք տարին մեկ անգամ:»:

 

Հոդված 5. Օրենքի 54-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Ոստիկանության ուսումնական հաստատությունում կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման և իրականացման նպատակով կարող են ներգրավվել պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձինք, որոնց հետ կնքվում է ծառայությունների մատուցման պայմանագիր: Կրթական ծրագրերում ներգրավված, սակայն ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ չհամարվող անձանց ընտրության կարգը և ներկայացվող չափանիշները սահմանում է Ոստիկանության պետը՝ հաշվի առնելով կրթական ծրագրի առանձնահատկությունները։»։

 

Հոդված 6. Օրենքի 55-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «նախնական և» բառերը․

2) 10-րդ մասը «լեյտենանտի կոչում» բառերից հետո լրացնել «, իսկ պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին լեյտենանտի կոչում կարող է շնորհվել, եթե նրանք նշանակվեն ոստիկանության միջին խմբի պաշտոններին համապատասխանող պարեկի պաշտոնում» բառերով:

 

Հոդված 7. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետում:

3. Մինչև սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասն ուժի մեջ մտնելու օրը ոստիկանության ուսումնական հաստատության կողմից նախնական մասնագիտական կրթության հայտարարված ծրագրերով (բացառությամբ պարեկի նախնական մասնագիտական կրթության) կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։

4. Սույն օրենքի ընդունումից հետո ոստիկանության՝ պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման ծառայողների առաջին կազմին պաշտոնի նշանակում է Ոստիկանության պետը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. հունիսի 11

Երևան

ՀՕ-296-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան