Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-217-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (23.12.2017-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2017.12.13/74(1349) Հոդ.1232
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.11.2017
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.12.2017
Дата вступления в силу
23.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի նոյեմբերի 17-ին

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը «եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «, կենսաթոշակային վճարի (այսուհետ` երկուսը միասին` եկամտային հարկ)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Միջազգային կազմակերպության վարձու աշխատողների համար գրանցման հայտերը և անձնավորված հաշվարկները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը` գործատուի համար սույն հոդվածով սահմանված կարգով: Այդ նպատակով հարկային մարմինը վերջինիս տրամադրում է համապատասխան հաշվառման համար:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հարկային մարմնի հրամանով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «հարկային մարմնի հրամանով» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 7

Երևան

ՀՕ-217-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան