Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-222-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2017-16.12.2017)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.12.30/95(1275).1 Հոդ.1228.5
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
16.12.2016
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2016
Дата вступления в силу
09.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-380-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը «ծառայություն» բառից հետո լրացնել «, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների համար ներառում է նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաև այդ ժամկետի ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն ծագող իրավական հետևանքի նախատեսումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետը «զինծառայողներին» բառից հետո լրացնել «, ընդ որում, ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություն ավարտած զինծառայողին «լեյտենանտ» զինվորական կոչում շնորհվում է ինտերնատուրա ավարտելուց հետո» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 51-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն ունեցող պայմանագրային զինծառայողների համար սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով սահմանված հիմքերով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս ծագում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանք՝ հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության յուրաքանչյուր լրիվ չծառայած տարվա դիմաց՝ մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով տուժանքի ձևով: Սույն մասով սահմանված պայմանները ներառվում են նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագրում:».

2) 4-րդ մասի «ուսման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման» բառերը փոխարինել «պարտավորությունն անպատշաճ կատարելու համար իրավական հետևանքը կիրառվում է կառավարության սահմանած կարգով`» բառերով:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. դեկտեմբերի 30
Երևան

ՀՕ-222-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան