ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2016 թվականի մայիսի 25-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասը «հանձնաժողովի անդամի» բառերից հետո լրացնել «կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը «աշխատանքային կարգապահական ներքին կանոնները» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումները» բառերով:
Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում «է նաև սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը» բառերը փոխարինել «են նաև օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումները խախտելը» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2016 թ. մայիսի 28 Երևան ՀՕ-66-Ն |