ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի հունիսի 19-ին
«ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-209-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`
1) 1.1-ին մասի առաջին նախադասությունը լրացնել հետևյալ բառերով. «` հաշվի առնելով սույն հոդվածի 1.2-րդ մասի պահանջները».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ մասով.
«1.2. Առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ, որոնք, օրենքի համաձայն, համարվում են շրջանառության հարկ վճարողներ, սույն օրենքի 8-րդ հավելվածով սահմանված հայտարարություն ներկայացնելու դեպքում համապատասխան գործունեության մասով համարվում են արտոնագրային վճար վճարողներ:»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հավելվածի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով.
«14) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեությունը` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հավելվածում`
1) 1-ին կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բառերով. «, իսկ առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ առքուվաճառքի գործունեություն իրականացնողները` համապատասխան հայտարարության առկայության դեպքում».
2) 9-րդ կետի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն` տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ |
վաճառա-սեղան կամ վաճառա-կետ մինչև 0.5 մ2 ներառյալ |
35000 |
25000 |
20000 գումարած |
15000 գումարած |
0 |
3) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ ենթակետով.
«14) առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի տարեկան մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառությամբ գործունեության համար` թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի ցուցադրման և (կամ) վաճառքի համար օգտագործվող վաճառասեղանների կամ վաճառակետերի մակերեսը` արտահայտված քառակուսի մետրերով (մ2):»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից: Սույն օրենքի դրույթները 2015 թվականի ընթացքում չեն տարածվում առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնող այն տնտեսավարող սուբյեկտների վրա, որոնց 2015 թվականի իրացման շրջանառությունը մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գերազանցել է 58.35 մլն դրամը:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առևտրի իրականացման վայրերում (ոսկու շուկաներ) վաճառասեղանների կամ վաճառակետերի միջոցով թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի կամ թանկարժեք քարերի առքուվաճառքի գործունեություն իրականացնող այն անհատ ձեռնարկատերերը և իրավաբանական անձինք, որոնք ցանկանում են նշված գործունեության մասով հանդիսանալ արտոնագրային վճար վճարող 2015 թվականի հուլիս ամիսն ընդգրկող ժամանակահատվածում, Օրենքի 8-րդ հավելվածի 5-րդ կետով նախատեսված հայտարարությունը կարող են ներկայացնել և արտոնագրային վճարի վճարումը կատարել մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. հունիսի 29 Երևան ՀՕ-67-Ն |