Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-197-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2014.12.22/72(1085) Հոդ.1232
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.12.2014
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
20.12.2014
Дата вступления в силу
01.01.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքում`

1) 16-րդ հոդվածի վերնագրի, 1-ին և 2-րդ մասերի «Հիմնական» բառը փոխարինել «Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով.

2) 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը չեն կարող պակաս լինել զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի նախկինում սահմանված չափերից:».

3) 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «հիմնական» բառը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով, 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «հիմնական» բառը՝ «զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով.

4) 41-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը «դատախազի» բառից հետո լրացնել «, քննչական կոմիտեի ծառայողի, հատուկ քննչական ծառայության ծառայողի» բառերով, և նույն մասի վերջին պարբերության «սահմանված հիմնական» բառերը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական» բառերով, իսկ «գործակիցը, հիմնական» բառերը՝ «գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական» բառերով.

5) 55-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի «հիմնական» բառը փոխարինել «աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. դեկտեմբերի 20

Երևան

ՀՕ-197-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան