ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2013 թվականի փետրվարի 26-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 6.1-ին հոդվածում`
1) 1-ին մասի 2-րդ կետը և 3-րդ կետի առաջին պարբերությունը «լիցենզիաների» բառից հետո լրացնել «, որակավորման վկայականների» բառերով, 3-րդ կետի երկրորդ պարբերության «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով, իսկ 4-րդ կետի «կամ լիցենզավորման» բառերը` «, լիցենզավորման կամ որակավորման» բառերով.
2) 2-րդ մասի «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19.2-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1» կետով.
«գ.1) հինգ աստղ «Դելյուքս» հյուրանոցի համար` տարեկան |
բազային տուրքի 1500-ապատիկի չափով.»: |
Հոդված 3. Օրենքի 34-րդ հոդվածում`
1) 3-րդ մասը «լիցենզիաների» բառից հետո լրացնել «, որակավորման վկայականների» բառերով.
2) 4-րդ մասի «կամ լիցենզիայի» բառերը փոխարինել «, լիցենզիայի կամ որակավորման վկայականի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 35-րդ հոդվածում`
1) 5-րդ մասը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «, թույլտվության, արտոնագրի կամ որակավորման վկայականի» բառերով.
2) 6-րդ մասի «և թույլտվությունների» բառերը փոխարինել «, թույլտվությունների և որակավորման վկայականների» բառերով, իսկ «լիցենզավորված անձի դիմումի հիման վրա լիցենզիայի» բառերը` «դիմումի հիման վրա լիցենզիայի, արտոնագրի, թույլտվության կամ որակավորման վկայականի գործողության» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2013 թ. մարտի 18 Երևան ՀՕ-14-Ն
ՆախագահՍ. Սարգսյան