Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-300-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (01.01.2012-01.01.2018)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2011.12.28/71(874) Հոդ.1712
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
29.11.2011
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
21.12.2011
Дата вступления в силу
01.01.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի նոյեմբերի 29-ին

 

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-129-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասում`

 

1) երկրորդ պարբերության «երեք հարյուր հազար դրամի չափով» բառերը փոխարինել «տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս երեք հարյուր հազար դրամից» բառերով.

2) երրորդ պարբերության «վեց հարյուր հազար դրամի չափով» բառերը փոխարինել «տվյալ գործունեության իրականացման վայրում (առևտրի օբյեկտում կամ ծառայության մատուցման վայրում) տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենաներով նախորդ ամսվա ընթացքում արձանագրված շրջանառության երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս վեց հարյուր հազար դրամից» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 21
Երևան
ՀՕ-300-Ն