ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 սեպտեմբերի 2015 թվականի N 1070-Ն
ՄԱՍՆԱԿՑԻՆ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել մասնակցին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք տվող հիվանդությունների (վիճակների) ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում հաստատել սույն որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից եզրակացության տրամադրման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. սեպտեմբերի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1070-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԱՍՆԱԿՑԻՆ՝ ԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՎՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԻՃԱԿՆԵՐԻ)
1. ԱՐՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Զարկերակային գերճնշում III (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I10-I13, I15 ծածկագրեր)` բարդացած գլխուղեղի ինսուլտով կամ սրտամկանի ինֆարկտով՝ բարդացած քրոնիկ սրտային անբավարարությամբ կլինիկամորֆոլոգիական դասակարգչով Ստրաժեսկո-Վասիլենկո IIB փուլ և խիստ արտահայտված կլինիկամորֆոլոգիական դասակարգչով՝ Ստաժեսկո-Վասիլենկո III փուլ, ակնահատակի ախտահարումով՝ հիպերտոնիկ ռետինոպաթիա չորրորդ աստիճան ըստ Կեյտ-Վագեներ- Բարկերի դասակարգման (KWB), երիկամների ախտահարումով՝ ԵԽՀ 5-րդ փուլ, ֆունկցիաների խիստ արտահայտված խանգարումով, դեկոմպենսացված փուլում:
(1-ին կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
2. Սրտային անբավարարություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I50 ծածկագիր)` IV ֆունկցիոնալ դասի (ՖԴ) ըստ Նյու-Յորքյան դասակարգման (New York Heart Association` NYHA)՝ բարդացած դեկոմպենսացիաներով:
(2-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
3. Սրտի իշեմիկ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I22 ծածկագիր)՝ բարդացած սրտամկանի կրկնակի ինֆարկտներով, կյանքին վտանգ սպառնացող սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներով, որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում՝ սրտի ռիթմը վարող (ՍՌՎ) սարքի կամ կարդիովերտեր-դեֆիբրիլյատորի տեղադրում:
(3-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
4. Հաջող վերականգնումով սրտի կանգ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I46 ծածկագիր) կամ փորոքային տախիկարդիայի կրկնվող դեպքեր (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I47.2 ծածկագիր), որոնք պահանջում են ինվազիվ միջամտություն, այդ թվում՝ կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր սարքի տեղադրում կամ կորոնար զարկերակի ռեվասկուլյարիզացիա:
(4-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
2. ԱՐՅԱՆ ԵՎ ԱՐՅՈՒՆԱՍՏԵՂԾ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Ոչ ուռուցքային ծագման արյունաբանական հիվանդություններ` հեմոլիտիկ սակավարյունություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D55-D59 ծածկագրեր), ապլաստիկ սակավարյունություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D60-D61, D64 ծածկագրեր), մակարդման համակարգի հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D66-D69 ծածկագրեր)` արյունաստեղծ ֆունկցիայի խիստ խանգարումով:
(5-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
6. Իրական պոլիցիտեմիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D45 ծածկագիր), միելոդիսպլաստիկ համախտանիշներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D46 ծածկագիր), արյունաստեղծ, ավշային և դրանց նմանատիպ հյուսվածքների անորոշ կամ անհայտ բնույթի նորագոյացություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D47 ծածկագիր), էսենցիալ (ինքնուրույն) թրոմբոցիտոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D75.2 ծածկագիր), hեմոֆագոցիտային լիմֆոհիստիոցիտոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D76.1 ծածկագիր):
(6-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
7. Առանձին խանգարումներ՝ իմունային մեխանիզմների ներգրավմամբ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D80-D89 ծածկագրեր):
(7-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
8. (կետն ուժը կորցրել է 03.04.25 N 364-Ն)
3. ՇՆՉԱՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
9. Թոքերի այլ քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J44 ծածկագիր), բարդացած III0 արտաքին շնչառական ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարումով:
10. Բրոնխոէկտազներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J47 ծածկագիր), բարդացած III0 արտաքին շնչառական ֆունկցիայի օբստրուկտիվ խանգարումով:
11. Թոքերի հիվանդություններ` առաջացած արտաքին գործոններից (J60- J66), III0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:
12. Այլ միջանկյալ (ինտերստիցիալ) թոքային հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J84 ծածկագիր), III0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:
(12-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
13. Թոքերի սարկոիդոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D86.0 ծածկագիր), թոքերի և ավշային հանգույցների սարկոիդոզ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի D86.2 ծածկագիր)` III0 շնչառական ֆունկցիայի ռեստրիկտիվ խանգարումներով:
(13-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
4. ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14. Կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի քրոնիկ պրոգրեսիվող կամ կայուն նյարդաբանական դեֆիցիտով հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի G00-G99, ծածկագրեր)` շարժողական ֆունկցիայի խիստ արտահայտված և կայուն խանգարումներով՝ հեմիպլեգիայով կամ պարապլեգիայով կամ տրիպլեգիայով կամ տետրապլեգիայով կամ հեմիպարեզով կամ պարապարեզով կամ տրիպարեզով կամ տետրապարեզով կամ ատաքսիայով կամ մկանային ռիգիդությամբ կամ անոթային թուլամտությամբ:
(14-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
14.1. Վիրահատական բուժում պահանջող ներգանգային անևրիզմաներ։
(14.1-ին կետը լրաց. 03.04.25 N 364-Ն)
5. ՆԵՐԶԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
15. Շաքարային դիաբետ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14 ծածկագրեր) երիկամների ախտահարումով` դիաբետիկ նեֆրոպաթիայով (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N08.3* ծածկագիր)` երիկամների քրոնիկ հիվանդություն C 5 փուլ (կամ տերմինալ երիկամային անբավարարությամբ):
16. Շաքարային դիաբետ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14 ծածկագրեր)` ծայրամասային անոթախտ (դիաբետիկ անգիոպաթիա) (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի I79.2* ծածկագիր)` զույգ ստորին վերջույթների քրոնիկ զարկերակային անբավարարությամբ IV0 , զույգ ստորին վերջույթների ամպուտացիայի բարձր հավանականությամբ և/կամ արյան հոսքի վերականգնման ու պրոթեզավորման անցկացման անհնարինությամբ:
17. Իցենկո-Կուշինգի հիվանդություն/համախտանիշ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E24 ծածկագիր)` բուժման նկատմամբ կայուն զարկերակային գերճնշմամբ, մարմնի հավելյալ քաշով (III-IV0 աստիճանի ճարպակալում), բազմաթիվ բարդությունների առկայությամբ (ստերոիդային շաքարային դիաբետ, օստեոպորոզ, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարում, նեյրոակնաբուժական խանգարումներ, ստերոիդային կարդիոմիոպաթիա, սեռական ֆունկցիայի խանգարում, մկանների արտահայտված ատրոֆիա, ողերի կոմպրեսիոն կոտրվածքներ՝ առավել հաճախ կրծքային և գոտկային շրջաններում, կարդիոմիոպաթիա, III0 և IV0 աստիճանի սրտային անբավարարություն` ըստ Նյու-Յորքյան դասակարգման (NYHA), բուժման անարդյունավետությամբ կամ անհնարինությամբ:
6. ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18. Չարորակ նորագոյացություններ` II, III և IV փուլ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C00-C97 ծածկագրեր):
(18-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
19. Մնացորդային չարորակ նորագոյացություններ` պրոգրեսիա, հիվանդության կրկնություն (ռեցիդիվ):
(19-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
7. ՄԱՐՍՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20. Լյարդի քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ տարբեր էթիոլոգիայի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K70.3, K70.4, K73, K74.3-K74.6, K75.3-K75.9, K76, K77, E83.1 ծածկագրեր)` ըստ Չայլդ-Պյուի Բ կամ Ց դասի, կամ եթե հաշվարկված վերջնական փուլում լյարդի հիվանդության (MELD) միավորը բարձր է 20-ից:
(20-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
21.(կետն ուժը կորցրել է 03.04.25 N 364-Ն)
22. Աղիների և այլ մարսողական օրգանների հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի K50-K52, K55.1-K55.9, K86.0, K86.1, K86.8, K86.9, K90, K91.2, E41 ծածկագրեր)` ներծծողական ֆունկցիայի խանգարման արտահայտված համախտանիշով:
(22-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
8. ՎԱՐԱԿԱՅԻՆ ԿԱՄ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
(վերնագիրը փոփ. 03.04.25 N 364-Ն)
23. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց, բարդացած լյարդի ցիռոզով, Բ և Ց դաս՝ ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.2, K 74.6* ծածկագրեր):
24. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ, բարդացած լյարդի ցիռոզով, Բ և Ց դաս՝ ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.1, K74.6* ծածկագրեր):
25. Քրոնիկ վիրուսային հեպատիտ Դ, բարդացած լյարդի ցիռոզով (քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ` դելտա ագենտով), Բ և Ց դաս՝ ըստ Չայլդ-Պյուի (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B18.0, K74.6* ծածկագրեր):
26. ՄԻԱՎ (Մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի IV կլինիկական փուլ և/կամ խիստ արտահայտված իմունային անբավարարության դեպքում (T օգնական լիմֆոցիտների (CD4+լիմֆոցիտներ) քանակը <200 բջ/մմ3 կամ <15%) և երբ պացիենտի մոտ առկա են երկրորդային ՁԻԱՀ (ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ) ինդիկատոր օպորտունիստական հիվանդություններ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի B20.0-B 22.7, B23.2 ծածկագրեր), եթե հակառետրովիրուսային բուժումն արդյունավետ չէ:
(26-րդ կետը լրաց. 03.04.25 N 364-Ն)
27. Տուբերկուլյոզի քրոնիկ ընթացող պրոգրեսիվող ձևերը (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի A15-A19 ծածկագրեր)՝ բազմաօրգանային ախտահարումով, արտահայտված օրգանիզմի ֆունկցիաների խանգարումով, ինչպես նաև սիլիկոտուբերկուլյոզը (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի J65 ծածկագիր):
(27-րդ կետը փոփ. 03.04.25 N 364-Ն)
9. ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
28. Երիկամների քրոնիկ հիվանդություն փուլ 5 (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի N18.5 ծածկագիր)։
10. ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29. Աչքի, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ հատվածների չարորակ նորագոյացություններ, աչքի և նրա հավելյալ ապարատի բարորակ նորագոյացություններ, գլխուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի այլ բաժինների բարորակ նորագոյացություններ, աչքի քրոնիկ հիվանդություններ, բնածին գլաուկոմա, գլխի վնասվածքներ (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի C69-C72, D31, D33, H00-H59, Q15․0, S00-S09 ծածկագրեր) ուղեկցվող տեսողության սրության՝ զույգ աչքի տեսողության անվերադարձ բացակայությամբ:
(29-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
30. Ցանցենու ժառանգական դիստրոֆիա` պիգմենտային ռետինիտ և Շտարտգարդտի (Stargardt) հիվանդություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի H35.5 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով մինչև մատների հաշվում դեմքի մոտ:
31. Դիաբետիկ անգիոռետինոպաթիա (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի E10-E14†, H36.0* ծածկագրեր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով, տեսողության սրության օպտիմալ կրելի շտկումով՝ մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր։
(31-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
32. Աչքի և ակնակապճի վնասվածքներ, այդ թվում նաև ակնագնդի բացակայություն կամ կուրություն (հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի S05 ծածկագիր), ուղեկցվող տեսողության սրության իջեցումով՝ տեսողության սրության օպտիմալ կրելի շտկումով՝ մեկ աչքի տեսողության սրությունը 0,05 և ցածր, մյուս աչքի տեսողության սրությունը 0,4-ից ցածր կամ երկու աչքի տեսողության սրությունը 0,3-ից ցածր։
(32-րդ կետը խմբ. 03.04.25 N 364-Ն)
(հավելվածը խմբ. 03.02.22 N 121-Ն, խմբ., փոփ., լրաց. 03.04.25 N 364-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
