Գլխավոր տեղեկություն
Номер
N 360-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.04.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.31-2025.04.13 Պաշտոնական հրապարակման օրը 03.04.2025
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
03.04.2025
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.04.2025
Дата вступления в силу
04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 ապրիլի 2025 թվականի N 360-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 31-ի «Փոխպատվաստման նպատակով մարդու դոնորական օրգանների և (կամ) հյուսվածքների ներմուծման, արյան և դրա բաղադրամասերի, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեկուրսորների ներմուծման և արտահանման կարգը ու դրանց ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 26-ի N 551-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 335-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշման վերնագիրը, 1-ին կետի 1-ին ենթակետը, N 1 հավելվածի վերնագիրը, 1-ին և 2-րդ կետերը «հյուսվածքների ներմուծման,» բառերից հետո լրացնել «սեռաբջիջների և սաղմերի,» բառերով.

2) որոշման նախաբանը «6-րդ հոդվածի» բառերից հետո լրացնել «1-ին մասի 3-րդ կետի, «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի» բառերով.

3) որոշման N 1 հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝

«2.1. Չի պահանջվում լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ներկայացնել մաքսային մարմին այն դեպքերում, երբ մարդու օրգանները և հյուսվածքները, արյունն ու դրա բաղադրամասերը, սեռաբջիջներն ու սաղմերը ձևակերպվում են՝

1) «մաքսային տարանցում» և «ոչնչացում» մաքսային ընթացակարգերով.

2) «վերարտահանում» կամ «վերաներմուծում» մաքսային ընթացակարգերով՝ համապատասխանաբար ավելի վաղ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպված կամ ավելի վաղ «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան արտահանված ապրանքների նկատմամբ։

2.2. Մարդու օրգանների և հյուսվածքների, արյան ու դրա բաղադրամասերի, սեռաբջիջների ու սաղմերի «մաքսային պահեստ», «ժամանակավոր ներմուծում (ընդունում)», «ժամանակավոր ներմուծում», «հրաժարում՝ հօգուտ պետության», «ազատ մաքսային գոտի», «ազատ պահեստ» և «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգերով ձևակերպում չի թույլատրվում։».

4) որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը «ձևերի» բառից հետո լրացնել «, իսկ սեռաբջիջների և սաղմերի ներմուծումը և արտահանումը` լիազոր մարմնի կողմից տրված եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) հիման վրա` համաձայն սույն կարգի N 6 ձևի» բառերով.

5) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը «ներմուծել կամ» բառերից հետո լրացնել «սեռաբջիջներ և սաղմեր,» բառերով.

6) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

7) որոշման N 1 հավելվածի 4-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով`

«3) սեռաբջիջների և սաղմերի ներմուծման և արտահանման դեպքում միայն բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ հայտատու):».

8) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը «հյուսվածքների ներմուծում կամ» բառերից հետո լրացնել «սեռաբջիջների և սաղմերի,» բառերով.

9) որոշման N 1 հավելվածը 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով`

«5.1. Ֆիզիկական անձանց կողմից մարդու կենսաբանական նյութերի նմուշների ներմուծումը և (կամ) արտահանումը` որպես անձնական օգտագործման ապրանքներ, իրականացվում են եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) առկայության դեպքում։».

10) որոշման N 1 հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով`

«6.1. Սեռաբջիջների ու սաղմերի ներմուծման և արտահանման վերաբերյալ տրամադրված եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) ժամկետը սահմանափակվում է այն օրացուցային տարով, որում տրամադրվել է այն` անկախ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխությունների թվից:».

11) որոշման N 1 հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-ին կետով`

«7.1. Եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) ստացման համար հայտատուի կողմից լիազոր մարմնին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

1) եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) նախագիծը՝ լրացված Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 16-ի թիվ 45 որոշմամբ հաստատված` ապրանքների միասնական ցանկում ընդգրկված որոշակի ապրանքների, որոնց նկատմամբ կիրառվում են երրորդ երկրների հետ առևտրի ոլորտում ներմուծման, արտահանման և տարանցման համար ոչ սակագնային կարգավորման միջոցառումներ, եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) միասնական ձևը լրացնելու մեթոդական ցուցումների համաձայն.

2) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար տրամադրված լիցենզիայի պատճենը կամ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի իրականացման համար լիցենզիայի առկայության մասին տեղեկությունները.

3) պայմանագրի պատճենը, որը պետք է ներառի տեղեկատվություն ներմուծող և (կամ) արտահանող իրավաբանական անձի անվանման, գտնվելու վայրի, իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի (գրանցման) համարի, գործունեության իրականացման վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում), իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անվան և ազգանվան, անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման վկայականի (հաշվառման) համարի, գործունեության իրականացման վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի, (առկայության դեպքում), ներմուծման և (կամ) արտահանման պայմանների, կարգի, ժամկետների, ներմուծվող կամ արտահանվող ապրանքի անվան, քանակի, կողմերի իրավունքների ու պարտականությունների շրջանակի վերաբերյալ, իսկ պայմանագրի բացակայության դեպքում՝ կողմերի մտադրությունները հաստատող այլ փաստաթղթի պատճենը.

4) կենսաբանական ծնողի (ծնողների) սեռաբջիջների կամ սաղմի ներմուծման և արտահանման դեպքում` սույն կարգի NN 7 և 8 ձևերով սահմանված` կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնությունը և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքը.

5) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:».

12) որոշման N 1 հավելվածը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին, 8.2-րդ և 8.3-րդ կետերով`

«8.1. Սեռաբջիջների ու սաղմերի ներմուծման կամ արտահանման եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) ստացման համար անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը հայտատուի կողմից լիազոր մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են ներկայացվել թղթային եղանակով:

8.2. Սեռաբջիջների ու սաղմերի ներմուծման եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով: Սեռաբջիջների ու սաղմերի արտահանման եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով` «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության կամ հայտատուի կողմից ներկայացրած դիմումի դեպքերի, երբ դրանք կարող են տրամադրվել թղթային եղանակով: Դիմումում հայտատուն նշում է արտահանման նպատակը:

8.3. Սեռաբջիջների ու սաղմերի ներմուծման կամ արտահանման եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) թղթային տարբերակը տրամադրվում է հայտատուին` վերջինիս դիմումի հիման վրա:».

13) որոշման N 1 հավելվածը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով`

«10.1. Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ) տրամադրվում է կամ դրա տրամադրումը մերժվում է լիազոր մարմնի կողմից` գրավոր, սույն կարգի 7.1-ին կետով նախատեսված փաստաթղթերը ներկայացնելու օրվանից՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:».

14) որոշման N 1 հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով՝

«11.1. Եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) տրամադրումը մերժվում է, եթե`

1) չեն ներկայացվել կարգի 7.1-ին կետով պահանջվող փաստաթղթերը.

2) ներկայացված փաստաթղթերը թերի կամ դրանցում առկա տեղեկությունները ոչ արժանահավատ են.

3) եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված կամ կասեցված է.

4) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:».

15) որոշման N 1 հավելվածի 12-րդ կետը «հյուսվածքների ներմուծման հայտն» բառերից հետո լրացնել «հայտը կամ սեռաբջիջների և սաղմերի ներմուծման և արտահանման եզրակացության (թույլատրման փաստաթուղթ) նախագիծը» բառերով, իսկ «10-րդ կետով լիցենզիայի» բառերը փոխարինել «10-րդ և 10.1-ին կետերով լիցենզիայի կամ եզրակացության (թույլատվական փաստաթուղթ)» բառերով.

16) որոշման N 1 հավելվածի 24-րդ կետը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «և եզրակացության (թույլատրման փաստաթուղթ)» բառերով.

17) որոշման N 1 հավելվածը 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով՝

«24.1. Հայտատուները տեղափոխում իրականացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր են տեղեկացնել լիազոր մարմնին սեռաբջիջների ու սաղմերի ներմուծում կամ արտահանում իրականացնելու մասին։».

18) որոշման N 1 հավելվածի 26-րդ կետը «լիցենզիան» բառից հետո լրացնել «կամ եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ)» բառերով.

19) որոշման N 1 հավելվածի 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«27. Մեկանգամյա լիցենզիան և եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթ) հաստատվում է լիազոր մարմնի գլխավոր քարտուղարի ստորագրությամբ:».

20) որոշման N 1 հավելվածի N 3 ձևը «լիցենզիան» բառից հետո լրացնել «կամ եզրակացության (թույլատրման փաստաթուղթ)» բառերով.

21) որոշման N 1 հավելվածի NN 4, 5 ձևերի 19-րդ կետերում «աշխատակազմի ղեկավար» բառերը փոխարինել «գլխավոր քարտուղար» բառերով.

22) որոշման N 1 հավելվածը N 5 ձևից հետո լրացնել նոր՝ NN 6, 7, 8 ձևերով` համաձայն հավելվածի.

23) որոշման 3-րդ հավելվածով հաստատված ցանկի 28-րդ կետում «սեռական բջիջներ ու սաղմեր» բառերը փոխարինել «սեռաբջիջներ և սաղմեր» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին կետի 12-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 3-ի N 360-Ն որոշման

 

Ձև 6

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

(ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ)

Заключение (разрешительный документ)

 

N AM / 202 ___ /__________

 

__________________________________________

(եզրակացությունը տված Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական մարմնի անվանումը) (Наименование органа государственной

власти государства члена Евразийского экономического союза, выдавшего заключение)

 

Տրվել է

(Выдано) _____________________________________________________________________

(Իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, երկիրը, ֆիզիկական անձի դեպքում` ազգանունը, անունը, հայրանունը)

(Название организации, адрес, страна / для физических лиц Ф.И.О.)

Տեղափոխման ձևը (Вид перемещения) _________________________________________

(Տեղափոխման ձևը) (Вид перемещения)

______________________________________/   /________________________________________

(Միասնական ցանկի բաժինը) (Раздел Единого перечня)                  (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը) (Код TH ВЭД ЕАЭС)

 

Ապրանքի անվանումը

(Наименование товара)

Քանակը

(Количество)

Չափման միավորը

(Единица измерения)

     

 

Ստացողը/ուղարկող

(Получатель/отправитель)

_______________________

_____________________________________________

(անվանումը, գտնվելու վայրը, երկիրը)

(Название, юридический адрес, страна)

Նշանակման/ուղարկման երկիրը

(Страна назначения/отправления)

_______________________

_____________________________________________

Ներմուծման (արտահանման) նպատակը 

(Цель ввоза (вывоза))

_______________________

Թերապևտիկ օգտագործման համար

_____________________________________________

Ժամանակավոր ներմուծման/
արտահանման ժամկետը

(Срок временного ввоза (вывоза))

_______________________

_____________________________________________

Հիմքը (Основание)
_______________________

_____________________________________________

Լրացուցիչ տեղեկություններ

 (Дополнительная информация)

_______________________

______________________________________________

_________________________________

Տարանցիկ երկիրը

(Страна транзита)

_______________________

______________________________________________

______________________________________________

(Տարածքով տարանցիկ փոխադրում) (Транзит по территории)

Ստորագրությունը

(Подпись)

_______________________

Ամսաթիվը (Дата) ______________________

Կ. Տ. (М. П.)

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև

(Заключение действительно по)

__________________________

 

______________________________________________________________

 (Ա. Ա. Հ.) (Ф.И.О.)

ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղար

________________________________________________________________

(Պաշտոնը) (Должность)

 

Ձև 7

 

ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԾՆՈՂԻ (ԾՆՈՂՆԵՐԻ) ԳՐԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

1. _______________ քաղաքացի ____________________ /ծնված՝ _____________ թ.,

(քաղաքացիության երկիր)                          (անուն, ազգանուն)

անձնագիր ______________________,

տրված՝ «______ » ___________ 20    թ. -ի կողմից, հաշվառված _______________ հասցեում և

2. _________________ քաղաքացի____________________  /ծնված՝ _____________թ.,

 (քաղաքացիության երկիր)

 ___________ անձնագիր ___________, տրված՝ «_______» ___________ 20    թ.      -ի կողմից, հաշվառված _________________ հասցեում,

3. Տալիս եմ (ենք) իմ (մեր) համաձայնությունը _____________________ բժշկական կազմակերպությունը (այսուհետ՝ կազմակերպություն), ի դեմս տնօրեն ____________________, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, հետևյալի մասին.

1) կազմակերպել իմ, որպես կենսաբանական ծնող, և դոնորի սեռաբջիջների միաձուլման արդյունքում ստացված սաղմի

□ներմուծումը Հայաստանի Հանրապետություն

□ արտահանումը ______________________________

(երկրի անվանումը)

2) կազմակերպել մեր, որպես կենսաբանական ծնողների, սեռաբջիջների միաձուլման արդյունքում ստացված սաղմի

□ներմուծումը Հայաստանի Հանրապետություն

□ արտահանումը _____________________________

(երկրի անվանումը)

3) կազմակերպել իմ, որպես կենսաբանական ծնող, սեռաբջիջների (սպերմա, ձվաբջիջ. ընդգծել)

□ներմուծումը Հայաստանի Հանրապետություն

□ արտահանումը ____________________________

(երկրի անվանումը)

 

Քաղաքացի

(ԱԱՀ, անձնագրի N, ստորագրություն)

Քաղաքացի

 

(ԱԱՀ, անձնագրի N, ստորագրություն)

 

«_____ » ____________ 202 _թ.

 

Ձև 8

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Տրվում է

________________  քաղաքացի ________________________-ին, ծնված` _________________ 

(քաղաքացիության երկիր)                                        (անուն, ազգանուն)

անձնագիր ______________, տրված՝ «_____» _____________ 20    թ.       -ի կողմից, հաշվառված _________________ հասցեում առ այն, որ նա հանդիսանում է ներմուծման, արտահանման (ընդգծել) ենթակա

□ սեռաբջիջների` ձվաբջիջ, սերմ (ընդգծել)

□ սաղմի կենսաբանական ծնողը

______________  քաղաքացի __________________________ -ին, ծնվ. _________________ 

(քաղաքացիության երկիր)                                  (անուն, ազգանուն)

անձնագիր _____________ , տրված՝ «_______» __________ 20    թ.         -ի կողմից, հաշվառված հասցեում առ այն, որ նա հանդիսանում է ներմուծման, արտահանման (ընդգծել) ենթակա

□ սեռաբջիջների` ձվաբջիջ, սերմ (ընդգծել)

□ սաղմի կենսաբանական ծնողը:

 

Լրացուցիչ տեղեկատվություն ներմուծման, արտահանման (ընդգծել) ենթակա սեռաբջիջների կամ սաղմի վերաբերյալ՝

1. կենսանյութի տեսակ և կրիոկոնսերվացման ամսաթիվ  ______________________

2. սառեցված կենսանյութի որակ ______________________________

3. սառեցված կենսանյութի քանակ ____________________________

4. սառեցման և պահպանման ժամանակ օգտագործված միջավայր ______________

 

Բժշկական կազմակերպության տնօրենի ԱԱ, ստորագրություն

 

Կ.Տ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան