Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-253-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (09.01.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.12.30/69(803).1 Հոդ.1634.27
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
22.12.2010
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
30.12.2010
Дата вступления в силу
09.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի դեկտեմբերի 22-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 67-րդ հոդվածի 6-րդ մասը «Բանկերի» բառից հետո լրացնել «, ներդրումային ֆոնդերի, ներդրումային ֆոնդի կառավարիչների» բառերով:

 

Հոդված 2. Օրենսգրքի 90-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

 

«7. Վստահության վրա հիմնված ընկերակցություն հանդիսացող ներդրումային ֆոնդերի առանձնահատկությունները սահմանվում են «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 93-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը «իր ավանդը» բառերից հետո լրացնել «, եթե այլ բան սահմանված չէ վստահության վրա հիմնված ընկերակցության կազմակերպական-իրավական ձև ունեցող հրապարակային ներդրումային ֆոնդի կանոնադրությամբ» բառերով:

 

Հոդված 4. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ընկերությունների առանձնահատկությունները` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 6-րդ մասը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերից հետո լրացնել «ներդրումային ֆոնդերի և ներդրումային ֆոնդի կառավարիչների առանձնահատկությունները` «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ներդրումային ընկերությունների առանձնահատկությունները` «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով,» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 905-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ժամկետային ավանդի տարատեսակ է հանդիսանում կուտակային կենսաթոշակային ավանդը, որը ներդրվում է ֆիզիկական անձի համար իր կամ այլ անձի կողմից միանվագ կամ պարբերաբար, և որը, ինչպես նաև նրա վրա հաշվեգրված տոկոսները, ֆիզիկական անձը կարող է ստանալ միայն օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում:».

2) 2-րդ մասի առաջին նախադասությունը «բացառությամբ» բառից հետո լրացնել «կուտակային կենսաթոշակային ավանդների և» բառերով, իսկ 2-րդ նախադասության «առ ոչինչ է» բառերից հետո` «, բացառությամբ կուտակային կենսաթոշակային ավանդների» բառերով.

3) 3-րդ մասը «որը» բառից հետո լրացնել «կուտակային կենսաթոշակային ավանդ չէ կամ» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 907-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում կուտակային կենսաթոշակային ավանդների վրա: Կուտակային կենսաթոշակային ավանդի տոկոսները ավելանում են ավանդի գումարին, և դրանց հավելագրվում են կուտակային կենսաթոշակային ավանդին հավելագրվող տոկոսներ: Կուտակային կենսաթոշակային ավանդների վրա հավելագրված բոլոր տոկոսները վճարվում են ավանդի հետ միաժամանակ` սույն օրենսգրքի 905 հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությամբ սահմանված ժամկետում:»:

 

Հոդված 9. Օրենսգրքում`

 

1) 968.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8. Հրապարակային ֆոնդի և դրա առանձին տեսակների կառավարման պայմանագրերի առանձնահատկությունները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:».

2) 968.2-րդ հոդվածը «եկամուտները» բառից հետո լրացնել «ինչպես նաև օրենքով նախատեսված այլ միջոցներ» բառերով.

3) 968.4-րդ հոդվածում «, և ֆոնդի կառավարման պայմանագրով չեն կարող սահմանվել լրացուցիչ այլ պայմաններ» բառերը փոխարինել «(հոդված 444)» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի 968.7-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Ֆոնդի ակտիվները, այդ ակտիվներով ձեռք բերված արժեթղթերը և այլ գույքն ու դրա նկատմամբ իրավունքներն առանձնացված հաշվառվում և գրանցվում են այդ ֆոնդի կառավարչի անունով` առանց դրանց նկատմամբ ֆոնդի կառավարչի սեփականության իրավունքի ձեռքբերման:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 968.9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Ֆոնդի կառավարիչը պարտավոր է հատուցել իր գործողությունների կամ անգործության հետևանքով ֆոնդի մասնակիցներին պատճառած վնասների (ներառյալ` բաց թողնված օգուտների) համար, բացառությամբ, երբ կառավարիչն ապացուցում է, որ գործել է իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակում: Ընդ որում, ֆոնդի պակաս եկամտաբերությունը մյուս նմանատիպ ֆոնդերի եկամտաբերությունից ինքնին չի կարող տվյալ ֆոնդի կառավարչի համար իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հիմքով սույն մասով նախատեսված հատուցման պարտականություն առաջացնել:»:

 

Հոդված 12. Օրենսգրքի 1079-րդ հոդվածում «եկամտահարկով» բառը փոխարինել «եկամտային հարկով» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 1184-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Կուտակային կենսաթոշակային ակտիվների և կուտակային կենսաթոշակների ժառանգության առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:»:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 12-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 30
Երևան
ՀՕ-253-Ն