ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 1989 թ. N 623
Քաղ. Երևան
ԽՍՀՄ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1989 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի «ԽՍՀՄ ԲԵՐՎՈՂ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1008 ՈՐՈՇՈՒՄԸ
Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
Ընդունել ի ղեկավարություն և տեղեկացնել շահագրգռված կազմակերպություններին, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989 թ. նոյեմբերի 18-ի «ԽՍՀՄ բերվող նշանակալից մշակութային արժեք ներկայացնող առարկաները մաքսատուրքի վճարումից ազատելու մասին» N 1008 որոշմամբ ի մասնակի փոփոխումն ԽՍՀՄ մաքսային տարիֆի, որը հաստատված է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդի 1981 թ. ապրիլի 27-ի N 394 որոշմամբ, ընդունել է ԽՍՀՄ բերվող նշանակալից գեղարվեստական, պատմական, գիտական կամ մշակութային այլ արժեք ներկայացնող առարկաները, այդ թվում այդպիսի արժեք ներկայացնող կրոնական պաշտամունքի առարկաները մաքսատուրքից ազատելու մասին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր պետական մաքսային վերահսկողության գլխավոր վարչության առաջարկությունը, համաձայնեցված ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության, ԽՍՀՄ արտաքին տնտեսական կապերի մինիստրության և ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրության հետ:
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆՑ |
Հայկական ԽՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
