Գլխավոր տեղեկություն
Номер
N 721-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ОВМИД РА 2007.01.24/6(530) 06.03.2025
Принят
Երևանի քաղաքապետ
Дата принятия
05.03.2025
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
05.03.2025
Дата вступления в силу
07.03.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 721-Ա

«05» մարտի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՆՈՐ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ Հ.31 ՇԵՆՔԻ Հ.20 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԽԱՆՈՒԹԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ազատ Թովմասյանի դիմումը` Նոր Նորքի 8-րդ միկրոշրջանի հ.31 շենքի հ.20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող խանութի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23122024-01-0150 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ և 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշման հ.1 հավելվածի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-9855-25 եզրակացությունը.

1. Նոր Նորքի 8-րդ միկրոշրջանի հ.31 շենքի հ.20 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ազատ Թովմասյանին պատկանող խանութի գործառական նշանակությունը սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:

2. Հանձնարարել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված խանութը հաշվառել որպես բնակարան:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված խանութի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը։

 

 

Տ. Ավինյան