ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 139-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող՝ 2,543,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից տարածքների բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
04.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 139-Ա որոշման |
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական նոր շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը: Քանի որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բազմամարդ պաշտոնեություն և ունի գրասենյակային անհարմար պայմաններ, ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել վերջինիս աշխատանքային պայմանները: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգթոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման համար` 486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Էջմիածին, բնագավառը՝ հոգևոր |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,543,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, (ՀՎՀՀ` 04703401) |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) շենքի կառուցման աշխատանքներ (այդ թվում՝ հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ, տանիքային աշխատանքներ, շենքի ինժեներական ցանցերի մոնտաժման և ներքին հարդարման աշխատանքներ, տարածքի բարեկարգման և հարակից կառույցների վերակառուցման աշխատանքներ)՝ 1,450,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 2) ավտոտնտեսության շենքի քանդման և վերականգնման աշխատանքներ՝ 77,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի մարտի 15-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 3) շենքի արտաքին դռների ու պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 186,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 4) օդակարգավորման և օդափոխության համակարգի մատակարարման և տեղադրման աշխատանքներ՝ 175,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 5) վերելակի ներմուծում՝ 30,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 6) ներմուծվող նյութեր՝ 275,000,000 դրամի չափով, այդ թվում՝ ա. պղինձ՝ տանիքի համար՝ 125,000,000 դրամի չափով, բ. ամրաններ և ամրալարեր՝ 150,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 7) շենքի կահավորում՝ 350,000,000 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2026 թվականի հունիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) շենքի կառուցման աշխատանքներ (այդ թվում՝ հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ, տանիքային աշխատանքներ, շենքի ինժեներական ցանցերի մոնտաժման և ներքին հարդարման աշխատանքներ, տարածքի բարեկարգման և հարակից կառույցների վերակառուցման աշխատանքներ)՝ 1,450,000,000 դրամ` առանց ԱԱՀ-ի. 2) ավտոտնտեսության շենքի քանդման և վերականգնման աշխատանքներ՝ 77,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի. 3) շենքի արտաքին դռների ու պատուհանների պատրաստման և տեղադրման աշխատանքներ՝ 186,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի. 4) օդակարգավորման և օդափոխության համակարգի մատակարարման և տեղադրման աշխատանքներ՝ 175,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի. 5) վերելակի ներմուծում՝ 30,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի. 6) ներմուծվող նյութեր՝ 275,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի, այդ թվում՝ ա. պղինձ՝ տանիքի համար՝ 125,000,000 դրամ առանց ԱԱՀ, բ. ամրաններ և ամրալարեր՝ 150,000,000 դրամի չափ առանց ԱԱՀ, 7) շենքի կահավորում՝ 350,000,000 դրամ՝ առանց ԱԱՀ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:
|
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
04.03.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
