ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 564-Ա |
«25» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի25.02.2025 թ. հ. 564-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Արուսյակ Սնխչյան /լիազորված անձ/ Գրիգոր Սնխչյան |
Գ. Զոհրապի փողոց, հ.30 |
բնակելի տուն |
Ըստ կտակի ժառանգության իրավունքի 31.01.2025թ. հ.469 վկայագրով, Գրիգոր Սնխչյանին փոխանցված ժառանգական գույքին՝ Գ. Զոհրապի փողոցի հ.30 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Գ. Զոհրապի փողոց, հ.30/1 |
01013KVFT5ML |
|
2 |
Արտակ Մակարյան |
Լենինգրադյան փողոց, հ.23/2 շենք, 2-րդ մասնաշենք, հ.50 |
բնակարան |
Արտակ Մակարյանին սեփականության իրավունքով պատկանող, Լենինգրադյան փողոցի հ.23/2 շենքի 2-րդ մասնաշենքի հ.50 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.27122024-01-0282, ընդ. բաժ.՝ 3.21քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.86քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լենինգրադյան փողոց, հ.23/2 շենք, 2-րդ մասնաշենք, բն.50/1 |
01073Z4ALQK3 |
|
3 |
Գառնիկ Մկրտչյան /լիազորված անձ/ Նորիկ Մկրտչյան /սեփականատեր/ |
Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, տեղամաս հ.3, հատված հ.4 |
հողամաս |
Սիլիկյան թաղամասի 5-րդ փողոցի տեղամաս հ.3 հատված հ.4 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 08.07.2024թ. հ.2506-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Սիլիկյան թաղամաս, 5-րդ փողոց, հ.1/9 |
01013CM3BBLX |
|
4 |
Հարություն Խաչատրյան |
Հաղթանակ թաղամաս, հ.43-2 |
հողամաս |
Հարություն Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի հ.43-2 հասցեում գտնվող հողամասին /հիմք՝ վկ. հ.12072022-01-0062 և Երևանի քաղաքապետի 26.01.2023թ. հ.216-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/433 |
01073K69V4EY |
|
5 |
Գոհար Ոսկանյան /լիազորված անձ/ Ռաֆիկ Քանքանյան /սեփականատեր/ |
Ամիրյան փողոց, հ.18 շենքի բակ |
ստորգետնյա ավտոտնակ |
Ռաֆիկ Քանքանյանին սեփականության իրավունքով պատկանող, Ամիրյան փողոցի հ.18 շենքի բակում գտնվող ստորգետնյա ավտոտնակին /սեփ. վկ. հ.2028675/ տրամադրել հասցե՝ Ամիրյան փողոց, հ.18/73 |
010636GRZPJV |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
