ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2024 թվականի N 1326-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱ» ՀՁ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ՌՈՅԱԼ-ԱՐՄԵՆԻԱ» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի հուլիսի 10-ից մինչև 2027 թվականի հուլիսի 9-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1326-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՀՈՒՄՔԻ ՈՒ ՆՅՈՒԹԵՐԻ
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկա-գիրը՝ 10 նիշի մակար- դակով |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չա-փի միա-վորը |
Քա-նակը |
Ծագման երկիրը |
Արտա-հանման երկիրը |
Ար-ժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
1. |
1806907000 |
Կակաո պարունակող փոշի տաք շոկոլադ պատրաստելու համար |
Կակաոյի փոշի 23.3%, պահպանման ժամկետ 24 ամիս, պահպանման ջերմաստիճանը max 25C, խոնավությունը <75% |
կգ |
200 000 |
Մեքսիկա, Լեհաստան |
Մեքսիկա, Լեհաստան |
330 000 000 |
|
2. |
2101110014 |
Ռոբուստա տեսակի գրանուլացված լուծվող սուրճ |
Խոնավություն առավելագույնը 4%, կոֆեինի պարունակություն նվազագույնը 2.5%, պահպանման ժամկետ 24 ամիս |
կգ |
10 000 |
Հնդկաստան, Մեքսիկա |
Հնդկաստան, Մեքսիկա |
40 000 000 |
|
3. |
2101110014 |
Արաբիկա տեսակի գրանուլացված լուծվող սուրճ |
Խոնավություն առավելագույնը 4%, կոֆեինի պարունակություն նվազագույնը 2%, պահպանման ժամկետ 24 ամիս |
կգ |
10 000 |
Մեքսիկա, Հնդկաստան |
Մեքսիկա, Հնդկաստան |
50 000 000 |
|
4. |
2101110016 |
Ռոբուստա տեսակի սուբլիմացված լուծվող սուրճ |
Խոնավություն առավելագույնը 4%, կոֆեինի պարունակություն նվազագույնը 2%, պահպանման ժամկետ 24 ամիս |
կգ |
4 000 |
Մեքսիկա, Հնդկաստան |
Մեքսիկա, Հնդկաստան |
20 000 000 |
|
5. |
2101110016 |
Արաբիկա տեսակի սուբլիմացված լուծվող սուրճ |
Խոնավություն առավելագույնը 4%, կոֆեինի պարունակություն նվազագույնը 1.5%, պահպանման ժամկետ 24 ամիս |
կգ |
4 000 |
Մեքսիկա, Հնդկաստան |
Մեքսիկա, Հնդկաստան |
25 000 000 |
|
6. |
2106909808 |
Չոր սերուցքի փոխարինիչ |
Սերուցքի փոշի 34-36% յուղայնությամբ, պահպանման ժամկետ 24 ամիս, պահպանման ջերմաստիճանը max 25C, խոնավությունը <75% |
կգ |
700 000 |
Լեհաստան, Հնդկաստան, Չինաստան |
Լեհաստան, Հնդկաստան, Չինաստան |
800 000 000 |
|
7. |
1901909800 |
Փրփրանյութ |
Փրփրանյութի փոշի կաթի հիմքով, 17-19.5% յուղայնությամբ, պահպանման ժամկետ 24 ամիս, պահպանման ջերմաստիճանը max 25C, խոնավությունը <75% |
կգ |
200 000 |
Լեհաստան, Հնդկաստան, Չինաստան |
Լեհաստան, Հնդկաստան, Չինաստան |
250 000 000 |
|
8. |
2101129209 |
Կապուչինո տեսականիով` կլասիկ, կարամել |
Լուծվող սուրճի հիմքով սրճային ըմպելիք փոշենման, պահպանման ժամկետ 18 ամիս, պահպանման ջերմաստիճանը max 25C, խոնավությունը <75% |
կգ |
180 000 |
Լեհաստան |
Լեհաստան |
200 000 000 |
|
9. |
7607201000 |
Փաթեթավորման նրբաթիթեղ ալյումինե հիմքով, տպագրված, սուրճի համար, տեսականիով |
Եռաշերտ նրբաթիթեղ, պահպանման ջերմաստիճանը 10-30C, խոնավությունը 40-60% |
կգ |
140 000 |
Իսպանիա, Հունաստան |
Իսպանիա, Հունաստան |
475 000 000 |
|
10. |
3921909000 |
Փաթեթավորման պոլիէթիլենային թաղանթ տպագրված |
Եռաշերտ նրբաթիթեղ, պահպանման ջերմաստիճանը 10-30C, խոնավությունը 40-60% |
կգ |
160 000 |
Իսպանիա, Հունաստան |
Իսպանիա, Հունաստան |
335 000 000 |
|
11. |
3921909000 |
Փաթեթավորման պոլիպրոպիլենային թաղանթ տպագրված |
Երկշերտ նրբաթիթեղ, պահպանման ջերմաստիճանը 10-30C, խոնավությունը 40-60% |
կգ |
50 000 |
Իսպանիա, Հունաստան |
Իսպանիա, Հունաստան |
150 000 000 |
|
12. |
0904110000 |
Սև պղպեղ հատիկավոր |
Խտություն 500-550g/l, խոնավություն առավելագույնը 12.5%, պահպանման ժամկետ 24 ամիս |
կգ |
30 000 |
Վիետնամ |
Վիետնամ |
50 000 000 |
|
13. |
2101110012 |
Արաբիկա տեսակի լուծվող սուրճ փոշիանման |
Խոնավություն առավելագույնը 4%, կոֆեինի պարունակություն նվազագույնը 2%, պահպանման ժամկետ 24 ամիս |
կգ |
90 000 |
Մեքսիկա, Հնդկաստան |
Մեքսիկա, Հնդկաստան |
400 000 000 |
|
14. |
2101110012 |
Ռոբուստա տեսակի լուծվող սուրճ փոշիանման |
Խոնավություն առավելագույնը 4%, կոֆեինի պարունակություն նվազագույնը 3%, պահպանման ժամկետ 24 ամիս |
կգ |
90 000 |
Մեքսիկա, Հնդկաստան |
Մեքսիկա, Հնդկաստան |
350 000 000 |
|
15. |
3923509000 |
Զիպ փական |
Պոլիմերային նյութերից, պահպանման ջերմաստիճանը 10-30C, խոնավությունը 35-65% |
կգ |
7 000 |
Լեհաստան |
Լեհաստան |
25 000 000 |
|
Ընդամենը |
3 500 000 000 |
(հավելվածը խմբ. 27.02.25 N 207-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
22.08.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |