ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 փետրվարի 2025 թվականի N 214-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (Պ-980-03.12.2024-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
27.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-980-03.12.2024-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է.
1. Նախագծի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 73-րդ հոդվածի 8.1-ին մասի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Վարձույթով տրամադրելու նպատակով օգտագործված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցի՝ Հայաստանի Հանրապետությունում մատակարարման մասով սույն մասի համաձայն ԱԱՀ-ի բացասական տարբերությունը հաշվարկելիս՝ տվյալ տրանսպորտային միջոցի Հայաստանի Հանրապետությունում մատակարարման գործարքի մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարին ավելացվում են նաև տվյալ տրանսպորտային միջոցի վարձույթով տրամադրման ծառայության մասով Օրենսգրքով սահմանված կարգով դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ հաշվարկային փաստաթղթերով տվյալ տրանսպորտային միջոցի նույնականացնող տվյալների առկայության դեպքում։»:
2. Նախագծի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
1. Սույն օրենքի 1-ին հոդվածը տարածվում է վարձույթով տրամադրման նպատակով օգտագործված՝ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո օտարման գործարքների վրա։
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը տարածվում է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:»:
