ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունվարի 1989 թ. N 12
Քաղ. Երևան
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հուլիսի 16-ի N 414 որոշմանը համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Սահմանել Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը 33 միավոր (առանց շենքերի պահպանման ու սպասարկման անձնակազմի), հաշվի առնելով նրա ապարատի աշխատողների թվաքանակի կրճատումը 3 տոկոսով:
2. Թույլատրել Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին ունենալ նախագահի չորս տեղակալ, այդ թվում մեկ` առաջին և կոլեգիա` 11 մարդու կազմով:
3. Հաստատել Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
4. Հանձնարարել Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների գլխավոր խմբագրությունների կառավարման կառուցվածքի կատարելագործման մասին:
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահ |
Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
հԱՎԵԼՎԱԾ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1989 թ. հունվարի 8-ի N 12 որոշման |
ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Պլանային-ֆինանսական վարչություն
Կենտրոնական հաշվապահություն
Կադրերի բաժին
Վարչատնտեսական բաժին
Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
