Գլխավոր տեղեկություն
Номер
N 12
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-01.08.1996)
Статус
Չի գործում
Первоисточник
Հայկական ՍՍՀ Մինխորհի որոշումներ 1989/հունվար
Принят
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ
Дата принятия
08.01.1989
Подписан
Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունվարի 1989 թ. N 12

Քաղ. Երևան

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի կոմկուսի Կենտկոմի և Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի 1988 թ. հուլիսի 16-ի N 414 որոշմանը համապատասխան Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդը որոշում է.

1. Սահմանել Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կենտրոնական ապարատի աշխատողների առավելագույն թվաքանակը 33 միավոր (առանց շենքերի պահպանման ու սպասարկման անձնակազմի), հաշվի առնելով նրա ապարատի աշխատողների թվաքանակի կրճատումը 3 տոկոսով:

2. Թույլատրել Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին ունենալ նախագահի չորս տեղակալ, այդ թվում մեկ` առաջին և կոլեգիա` 11 մարդու կազմով:

3. Հաստատել Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը, համաձայն հավելվածի:

4. Հանձնարարել Հայկական ՍՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեին` անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնել Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհուրդ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների գլխավոր խմբագրությունների կառավարման կառուցվածքի կատարելագործման մասին:

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի նախագահ

Ֆ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

հԱՎԵԼՎԱԾ

Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի

1989 թ. հունվարի 8-ի N 12 որոշման

 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՀ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Պլանային-ֆինանսական վարչություն

Կենտրոնական հաշվապահություն

Կադրերի բաժին

Վարչատնտեսական բաժին

 

Հայկական ՍՍՀ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Հ. ՎԱՐԴԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.08.1996, N 236 01.08.1996, N 12
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան