ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 77-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԵՎ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 201,179,881 դրամ ընդհանուր արժողությամբ «Տավուշի մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին աջակցության տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում
կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
14.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 77-Ա որոշման |
«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԵՎ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության, ինչպես նաև իր անդամ ընկերակցություն հանդիսացող «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական նշանակություն ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում տեղահանված բնակչության աջակցությունը: Ուստի կազմակերպությունը իրականացնում է ծրագիր՝ նպատակ ունենալով Տավուշի մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 300 ընտանիքի (որից 70%-ը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված) սոցիալական և տնտեսական հզորացումը: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասին օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը |
Հերման Գմայների հիմնադրամը Գերմանիայում (հասցե` Գերմանիա, Ռիդլերշտրասե 55) |
4. |
Ծրագրի կատարողը |
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրաչյա Քոչարի 8, բնակարան 18-19) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, բնագավառը` սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
201,179,881 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում բնակվող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (որից 70%-ը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված) շուրջ 300 ընտանիք |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) նախատեսվում է մասնակիցների համար կազմակերպել սոցիալ- հոգեբանական և իրավական խնդիրների, առաջին օգնության, հիմնական խնամքի և առողջ ապրելակերպի, ձեռներեցության, գենդերային հավասարության, երեխաների իրավունքների, ծնողավարման վերաբերյալ դասընթացներ, սեմինարներ, խորհրդատվություններ, հանդիպումներ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 11,444,245 դրամի չափով. 2) մասնակիցների առաջնային առողջության պահպանման նպատակով տրամադրվելու է անհրաժեշտ դեղահաբեր, վիտամիններ, օժանդակ բժշկական սարքավորումներ` 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՝ 1,800,000 դրամի չափով. 3) մասնակիցներին ըստ անհրաժեշտության նախատեսվում է տրամադրել իրավաբանական, նյութական աջակցություն` այդ թվում սննդի փաթեթների, հիգիենայի պարագաների, հագուստի և այլ անհրաժեշտ ապրանքների ձևով: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 5,520,000 դրամի չափով. 4) Նախատեսվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ և մասնակիցների համար ձեռք բերել աշխատանքային գործիքներ, այդ թվում` վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կարի մեքենաներ, կտորեղեն և կարելու համար նախատեսված այլ գործիքներ, գազօջախներ, համակարգիչներ և այլ պարագաներ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 23,400,000 դրամի չափով. 5) ծրագրի մասնակիցները դասընթացներից հետո կներկայացնեն բիզնես նախագծեր և լավագույնները կստանան դրամաշնորհներ՝ 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում՝ 7,200,000 դրամի չափով. 6) մասնակից երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այդ թվում` թատերական ներկայացումներ, հանդիսություններ, էքսկուրսիաներ, կրթության ապահովման համար կտրամադրվեն անհրաժեշտ պարագաներ (գրենական պիտույքներ, դպրոցական հագուստ և այլն), կանցկացվի դասապատրաստում սպորտի, արհեստի, արվեստի և այլ բնագավառներում, երեխաների համար կապահովվի արտադպրոցական կրթություն: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 13,030,000 դրամի չափով. 7) ծրագրի մասնագիտական անձնակազմի` Կյանքի հմտությունների և զբաղունակության 1 մասնագետի, 6 սոցիալական աշխատողի, 3 հոգեբանի և ծրագրի համակարգողի (մասնակիցների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) վարձատրություն և ապահովագրություն: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 114,048,720 դրամի չափով. 8) ծրագրի իրականացման համար նախատեսված գրասենյակային սարքավորումների (համակարգիչներ, տպիչներ) և 1 հատ էլեկտրական մարդատար ավտոմեքենայի ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 13,340,000 դրամի չափով. 9) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (փոխադրումներ և տաքսի ծառայությունների ձեռքբերում բացառապես ծրագրային նպատակներով)` 1,260,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում. 10) կազմակերպական ծախսեր` գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծախսեր, աշխատակիցներին հոգեբանական աջակցության տրամադրման, աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի վարձատրություն և ապահովագրություն), ծրագրի փակման/բացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալության և հյուրասիրության կազմակերպման, մեքենայի վերանորոգման, ապահովագրության, ծրագրի կիսամյակային գնահատման ծախսեր: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 10,136,916 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) առաջնային առողջության պահպանման նպատակով անհրաժեշտ դեղահաբերի, վիտամինների, օժանդակ բժշկական սարքավորումների ձեռքբերում` 1,800,000 դրամի չափով. 2) ծրագրի մասնակիցների համար իրավաբանական ծառայությունների ձեռքբերում` 1,560,000 դրամի չափով. 3) մասնակիցներին նյութական աջակցության տրամադրման նպատակով սննդի փաթեթների, հիգիենայի պարագաների, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերում՝ 3,960,000 դրամի չափով. 4) մասնակիցների համար աշխատանքային գործիքների` վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքների, կարի մեքենաների, կտորեղենի և կարելու համար նախատեսված այլ գործիքների, գազօջախների, համակարգիչների ձեռքբերում և մասնագիտական դասընթացների կազմակերպում՝ 23,400,000 դրամի չափով. 5) մասնակից երեխաների համար մշակութային միջոցառումների կազմակերպման (թատերական ներկայացումներ, հանդիսություններ, էքսկուրսիաներ), արտադպրոցական կրթության ապահովման (դասապատրաստում, սպորտ, արհեստ, արվեստ և այլ) ծառայությունների և գրենական պիտույքների, դպրոցական հագուստի և այլ պարագաների ձեռքբերում՝ 13,030,000 դրամի չափով. 6) ծրագրի իրականացման համար նախատեսված գրասենյակային սարքավորումների (համակարգիչներ, տպիչներ) և 1 հատ էլեկտրական մարդատար ավտոմեքենայի ձեռքբերում՝ 13,340,000 դրամի չափով. 7) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 2,206,000 դրամի չափով. 8) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում` 1,260,000 դրամի չափով. 9) ծրագրի փակման/բացման, կիսամյակային գնահատման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 690,000 դրամի չափով. 10) իրականացվող դասընթացների, ծրագրային հանդիպումների ընթացքում դահլիճի վարձակալության և անհրաժեշտ պարագաների, այդ թվում սննդի ձեռքբերում,աշխատանքային նյութերի և տպագրական ծառայությունների ձեռքբերում` 11,444,245 դրամի չափով: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 2,206,000 դրամի չափով. 2) ծրագրի փակման/բացման, կիսամյակային գնահատման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 690,000 դրամի չափով. 3) աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի վարձատրություն և ապահովագրություն)՝ 6,324,516 դրամի չափով. 4) հոգեբանական աջակցություն աշխատակիցներին (սուպերվիզիա)` 199,200 դրամի չափով. 5) մեքենայի ապահովագրության, վերանորոգման ծախսեր` 717,200 դրամի չափով: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
14.02.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
