Գլխավոր տեղեկություն
Номер
N 77-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.02.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Опубликован на едином сайте
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.02.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.02.2025
Дата вступления в силу
15.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 77-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԵՎ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 201,179,881 դրամ ընդհանուր արժողությամբ «Տավուշի մարզի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին աջակցության տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում

կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

14.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 77-Ա որոշման

 

«ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ ԵՎ ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

 

1.

Ծրագրի նպատակը

ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության, ինչպես նաև իր անդամ ընկերակցություն հանդիսացող «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական նշանակություն ունի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում տեղահանված բնակչության աջակցությունը: Ուստի կազմակերպությունը իրականացնում է ծրագիր՝ նպատակ ունենալով Տավուշի մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 300 ընտանիքի (որից 70%-ը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված) սոցիալական և տնտեսական հզորացումը:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների մասին օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը

Հերման Գմայների հիմնադրամը Գերմանիայում (հասցե` Գերմանիա,

Ռիդլերշտրասե 55)

4.

Ծրագրի կատարողը

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը (ՀՎՀՀ` 03517269, հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հրաչյա Քոչարի 8, բնակարան 18-19)

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, բնագավառը` սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

201,179,881 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում բնակվող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (որից 70%-ը հանդիսանում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված) շուրջ 300 ընտանիք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1) նախատեսվում է մասնակիցների համար կազմակերպել սոցիալ- հոգեբանական և իրավական խնդիրների, առաջին օգնության, հիմնական խնամքի և առողջ ապրելակերպի, ձեռներեցության, գենդերային հավասարության, երեխաների իրավունքների, ծնողավարման վերաբերյալ դասընթացներ, սեմինարներ, խորհրդատվություններ, հանդիպումներ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 11,444,245 դրամի չափով.

2) մասնակիցների առաջնային առողջության պահպանման նպատակով տրամադրվելու է անհրաժեշտ դեղահաբեր, վիտամիններ, օժանդակ բժշկական սարքավորումներ` 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ՝ 1,800,000 դրամի չափով.

3) մասնակիցներին ըստ անհրաժեշտության նախատեսվում է տրամադրել իրավաբանական, նյութական աջակցություն` այդ թվում սննդի փաթեթների, հիգիենայի պարագաների, հագուստի և այլ անհրաժեշտ ապրանքների ձևով: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 5,520,000 դրամի չափով.

4) Նախատեսվում է կազմակերպել մասնագիտական դասընթացներ և մասնակիցների համար ձեռք բերել աշխատանքային գործիքներ, այդ թվում` վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքներ, կարի մեքենաներ, կտորեղեն և կարելու համար նախատեսված այլ գործիքներ, գազօջախներ, համակարգիչներ և այլ պարագաներ: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 23,400,000 դրամի չափով.

5) ծրագրի մասնակիցները դասընթացներից հետո կներկայացնեն բիզնես նախագծեր և լավագույնները կստանան դրամաշնորհներ՝ 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում՝ 7,200,000 դրամի չափով.

6) մասնակից երեխաների համար կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ, այդ թվում` թատերական ներկայացումներ, հանդիսություններ, էքսկուրսիաներ, կրթության ապահովման համար կտրամադրվեն անհրաժեշտ պարագաներ (գրենական պիտույքներ, դպրոցական հագուստ և այլն), կանցկացվի

դասապատրաստում սպորտի, արհեստի, արվեստի և այլ բնագավառներում,

երեխաների համար կապահովվի արտադպրոցական կրթություն: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 13,030,000 դրամի չափով.

7) ծրագրի մասնագիտական անձնակազմի` Կյանքի հմտությունների և զբաղունակության 1 մասնագետի, 6 սոցիալական աշխատողի, 3 հոգեբանի և ծրագրի համակարգողի (մասնակիցների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) վարձատրություն և ապահովագրություն: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 114,048,720 դրամի չափով.

8) ծրագրի իրականացման համար նախատեսված գրասենյակային սարքավորումների (համակարգիչներ, տպիչներ) և 1 հատ էլեկտրական մարդատար ավտոմեքենայի ձեռքբերում: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 13,340,000 դրամի չափով.

9) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում (փոխադրումներ և տաքսի ծառայությունների ձեռքբերում բացառապես ծրագրային նպատակներով)` 1,260,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում.

10) կազմակերպական ծախսեր` գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծախսեր, աշխատակիցներին հոգեբանական աջակցության տրամադրման, աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի վարձատրություն և ապահովագրություն), ծրագրի փակման/բացման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալության և հյուրասիրության կազմակերպման, մեքենայի վերանորոգման, ապահովագրության, ծրագրի կիսամյակային գնահատման ծախսեր: Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարի 24-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 10,136,916 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1) առաջնային առողջության պահպանման նպատակով անհրաժեշտ դեղահաբերի, վիտամինների, օժանդակ բժշկական սարքավորումների ձեռքբերում` 1,800,000 դրամի չափով.

2) ծրագրի մասնակիցների համար իրավաբանական ծառայությունների ձեռքբերում` 1,560,000 դրամի չափով.

3) մասնակիցներին նյութական աջակցության տրամադրման նպատակով սննդի փաթեթների, հիգիենայի պարագաների, հագուստի և այլ անհրաժեշտ պարագաների ձեռքբերում՝ 3,960,000 դրամի չափով.

4) մասնակիցների համար աշխատանքային գործիքների` վարսահարդարման, մատնահարդարման, դիմահարդարման, ոտնահարդարման գործիքների, կարի մեքենաների, կտորեղենի և կարելու համար նախատեսված այլ գործիքների, գազօջախների, համակարգիչների ձեռքբերում և մասնագիտական դասընթացների կազմակերպում՝ 23,400,000 դրամի չափով.

5) մասնակից երեխաների համար մշակութային միջոցառումների կազմակերպման (թատերական ներկայացումներ, հանդիսություններ, էքսկուրսիաներ), արտադպրոցական կրթության ապահովման (դասապատրաստում, սպորտ, արհեստ, արվեստ և այլ) ծառայությունների և գրենական պիտույքների, դպրոցական հագուստի և այլ պարագաների ձեռքբերում՝ 13,030,000 դրամի չափով.

6) ծրագրի իրականացման համար նախատեսված գրասենյակային սարքավորումների (համակարգիչներ, տպիչներ) և 1 հատ էլեկտրական մարդատար ավտոմեքենայի ձեռքբերում՝ 13,340,000 դրամի չափով.

7) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 2,206,000 դրամի չափով.

8) տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում` 1,260,000 դրամի չափով.

9) ծրագրի փակման/բացման, կիսամյակային գնահատման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 690,000 դրամի չափով.

10) իրականացվող դասընթացների, ծրագրային հանդիպումների ընթացքում դահլիճի վարձակալության և անհրաժեշտ պարագաների, այդ թվում սննդի ձեռքբերում,աշխատանքային նյութերի և տպագրական ծառայությունների ձեռքբերում` 11,444,245 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1) գրասենյակային պարագաների, տնտեսական նյութերի, կապի և հեռահաղորդակցության ծառայությունների ձեռքբերում` 2,206,000 դրամի չափով.

2) ծրագրի փակման/բացման, կիսամյակային գնահատման նպատակով կազմակերպվող միջոցառումների համար տարածքի/դահլիճի վարձակալություն և հյուրասիրության կազմակերպում` 690,000 դրամի չափով.

3) աշխատակազմի ծախսեր (ծրագրի ֆինանսական և ադմինիստրատիվ մասնագետի վարձատրություն և ապահովագրություն)՝ 6,324,516 դրամի չափով.

4) հոգեբանական աջակցություն աշխատակիցներին (սուպերվիզիա)` 199,200 դրամի չափով.

5) մեքենայի ապահովագրության, վերանորոգման ծախսեր` 717,200 դրամի չափով:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև Տավուշի մարզպետի աշխատակազմի, տեղական ինքնակառավարման մարմինների, Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

14.02.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան