ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 63-Ա
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-498-Ն, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-499-Ն, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-500-Ն ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-501-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝
1. Հաստատել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Երևան |
24.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 63-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-498-Ն, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-499-Ն, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-500-Ն ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-501-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը |
Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը |
Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը |
Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը |
Իրավական ակտի ընդունման հիմքը |
1. |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2025 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-499-Ն օրենքի 3-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-500-Ն օրենքի 1-ին հոդված |
2․ |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2025 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-499-Ն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներ |
3. |
«Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2025 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-499-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետ |
4. |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
2025 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մաս |
5. |
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2025 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 10-րդ հոդված և 11-րդ հոդվածի 1-ին մաս |
6. |
«Մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման հիմնավորումներն ուսումնասիրելու և ընդունելու կարգը սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրաման |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
2025 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մաս |
7. |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության համար դիմելու կարգը և դիմումին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրաման |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
2025 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մաս |
8. |
«Տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների ներկայացման կարգը և ձևերը սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրաման |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
2025 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մաս |
9. |
«Պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմնին տրամադրվող տեղեկությունների շրջանակը և տրամադրման հետ կապված հարաբերությունները սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրաման |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ՀՀ պետական եկամուտների կոմիտե |
2025 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս |
10. |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրաման |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
2025 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ |
2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ |
Ֆինանսավորում չի պահանջվում։ |
«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մաս |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
24.01.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
