Գլխավոր տեղեկություն
Номер
N 63-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.01.2025
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
24.01.2025
Дата вступления в силу
25.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 63-Ա

 

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-498-Ն, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-499-Ն, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-500-Ն ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-501-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ կետը՝

1. Հաստատել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-499-Ն, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-500-Ն և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-501-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Երևան

 

24.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 63-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-498-Ն, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-499-Ն, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-500-Ն ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ՀՕ-501-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը

ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը

ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի նախագիծը ընդունելու ժամկետը

Իրավական ակտի նախագծի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական ակտի ընդունման հիմքը

1.

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ենթակա գործունեության տեսակների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2025 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

2025 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության

մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մաս

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում

փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-499-Ն

օրենքի 3-րդ, 4-րդ և 6-րդ հոդվածներ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում

փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-500-Ն օրենքի 1-ին հոդված

2․

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտական աշխատանքների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2025 թվականի հունվարի 3-րդ

տասնօրյակ

2025 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության

մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-499-Ն օրենքի 6-րդ և 7-րդ հոդվածներ

3.

«Գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակող մասնագիտական հանձնաժողով ձևավորելու, հանձնաժողովի գործունեության կարգը և կազմը սահմանելու, հանձնաժողովի կողմից գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների աշխատանքները որպես այդպիսին որակելու կարգը, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների չափանիշները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ ֆինանսների նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2025 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

2025 թվականի փետրվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի N ՀՕ-499-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետ

4.

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման կարգերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2025 թվականի փետրվարի 3-րդ

տասնօրյակ

2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության

մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի

5-րդ հոդվածի 10-րդ մաս

5.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1553-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2025 թվականի փետրվարի 3-րդ

տասնօրյակ

2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության

մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 10-րդ հոդված և 11-րդ հոդվածի 1-ին մաս

6.

«Մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման հիմնավորումներն ուսումնասիրելու և ընդունելու կարգը սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի հրաման

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2025 թվականի փետրվարի 3-րդ

տասնօրյակ

2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության

մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի

5-րդ հոդվածի 7-րդ մաս

7.

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության համար դիմելու կարգը և դիմումին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարի հրաման

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2025 թվականի փետրվարի 3-րդ

տասնօրյակ

2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության

մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի

6-րդ հոդվածի 4-րդ մաս

8.

«Տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների ներկայացման կարգը և ձևերը սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրաման

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2025 թվականի փետրվարի 3-րդ

տասնօրյակ

2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության

մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի

10-րդ հոդվածի 4-րդ մաս

9.

«Պետական եկամուտների կոմիտեի կողմից լիազոր մարմնին տրամադրվող տեղեկությունների շրջանակը և տրամադրման հետ կապված հարաբերությունները սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրաման

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

2025 թվականի փետրվարի 3-րդ տասնօրյակ

2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության

մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մաս

10.

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության տրամադրման մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի հրաման

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

2025 թվականի փետրվարի 3-րդ

տասնօրյակ

2025 թվականի մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության

մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-498-Ն օրենքի

13-րդ հոդվածի 3-րդ մաս

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

24.01.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան