ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 290-Ա |
«03» փետրվարի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի Հ.3838-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.01.2025 թվականի եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի հոկտեմբերի 7-ի «Երևան, Էրեբունի, Սարի թաղ 18-րդ փողոց հ.88 բնակելի տան և հողամասի նկատմամբ Գալուստ Իշխանի Գրիգորյանի իրավունքները վերականգնելու, 598.09քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառք միջոցով օտարելու մասին» հ.3838-Ա որոշման 3-րդ կետում՝ «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Հայկ Մուրադյանին» բառերը փոխարինել «ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
Տ. Ավինյան |
![loading...](/static/img/loader.gif)