Գլխավոր տեղեկություն
Номер
N 78-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.01.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.01.06-2025.01.19 Պաշտոնական հրապարակման օրը 09.01.2025
Принят
Ակունք համայնքի ավագանի
Дата принятия
25.12.2024
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
25.12.2024
Дата вступления в силу
10.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 թվականի N 78-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, 88-րդ հոդվածի, համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի կողմից 2025 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Համայնքի ավագանու անդամներ

 

Կողմ -8

 

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐՋԱՆԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՀԱՐ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐԱՔՍԻ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ

ՌՈՒԲԵՆՅԱՆ ՀՈՒՆԱՆ

ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

Հ. ՌՈՒԲԵՆՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

Կոտայքի մարզի Ակունք համայնքի

ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի

N 78-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ 2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Հողամասերի, շինությունների, նպատակային, գործառնական նշանակության փոփոխության նպատակով փաստաթղթերի կազմման համար.

1) ֆիզիկական անձանց համար 40 000 (քառասուն հազար) դրամ

2) իրավաբանական անձանց համար 100 000 (մեկ հարյուր հազար) դրամ

2. Հատակագծի հաստատման համար 3000 (երեք հազար) դրամ

3. Իրադրության հատակագծի տրամադրման համար 1000 ( հազար) դրամ

4. Ակունք համայնքի Ակունք և Կապուտան բնակավայրերի գյուղամերձ արոտներից օգտվելու համար.

1) մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար տարեկան 500 ( հինգ հարյուր) դրամ

2) մեկ գլուխ մանր եղջերավոր անասունի համար տարեկան 200 (երկու հարյուր) դրամ;

5. Ակունք համայնքի բնակավայրերի գյուղամերձ արոտների տարածքում գտնվող ջրարբիացման համակարգի խմոցներից օգտվելու մեկ արոտային սեզոնի համար.

1) մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար 400 ( չորս հարյուր) դրամ

2) մեկ գլուխ մանր եղջերավոր անասունի համար 200 (երկու հարյուր) դրամ;

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 հունվարի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան