ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հուլիսի 1994 թ. N 300
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում տարածաշրջանային ներքին գործերի վարչություններ ստեղծելու մասին» N 656 որոշման հավելվածի մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
ա) Շիրակի տարածաշրջանային ներքին գործերի վարչությանը ենթակա շրջանային (քաղաքային) ներքին գործերի բաժինների ցանկից հանել «Արագածի» բառը` ցանկը լրացնելով «Արթիկի» և «Թալինի» բառերով.
բ) Լոռի-փամբակի տարածաշրջանային ներքին գործերի վարչությանը ենթակա ներքին գործերի բաժինների ցանկը լրացնել «Արագածի» բառով.
գ) Արմավիրի տարածաշրջանային ներքին գործերի վարչությանը ենթակա ներքին գործերի բաժինների ցանկից հանել «Թալինի» բառը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
