ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1014-Ա
«Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.10.22 N 698-Ա)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող` 807,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Գյումրի երիտասարդական կենտրոն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.10.22 N 698-Ա, 12.03.24 N 173-Ա, 13.08.24 N 563-Ա, 19.09.24 N 661-Ա)
2. «Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
(2-րդ կետը փոփ. 04.10.22 N 698-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 1014-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԳՅՈՒՄՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»
1. |
Ծրագրի նպատակը |
Յուրաքանչյուր տարի Տիրամայր Հայաստանի Կուսաստանի որբ, անտուն սաներից առնվազն 7-8 հոգի ընդունվում են Գյումրու տարբեր ԲՈՒՀ-եր և մասնագիտացված ուսումնարաններ: Սակայն նրանց մեծ մասը սովորելու ընթացքում ապրելու տեղ չունի, իսկ կուսաստանում նրանք այլևս չեն կարող մնալ, քանի որ այնտեղ ապրում և դաստիարակվում են 3-18 տարեկան միակողմանի և երկկողմանի որբ երեխաներ և նպատակահարմար չէ հասուն երիտասարդների և մանկահասակ երեխաների նույն տեղում ապրելն ու սովորելը։ Բացի այդ, կուսաստանում պարզապես տեղ չկա նրանց համար: Ծրագրով նախատեսվում է սաների, ինչպես նաև՝ այլ մարզերից եկած անապահով ընտանիքների լավ սովորող մինչև 40 ուսանողների համար ստեղծել մի երիտասարդական կենտրոն, ուր նրանք անվճար կապրեն ուսումնառության ընթացքում: Այնտեղ կստեղծվեն բոլոր կոմունալ-կենցաղային պայմանները, որպեսզի ուսանողներն իրենց ուշադրությունը կենտրոնացնեն ուսման վրա: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) «ՔՆԵՎԱ» բարեգործական կազմակերպություն (ԱՄՆ)՝ 175 միլիոն դրամ. 2) «Օվղը Դ՛Օղիան» բարեգործական կազմակերպություն (Ֆրանսիա)՝ 100 միլիոն դրամ. 3) «Ռենովաբիս» բարեգործական կազմակերպություն (Գերմանիա)՝ 100 միլիոն դրամ. 4) «Նոթղը Աղմենի» բարեգործական կազմակերպություն (Ֆրանսիա)՝ 100 միլիոն դրամ. 5) «Կիրխ ին Նոթ» բարեգործական կազմակերպություն (Գերմանիա)՝ 100 միլիոն դրամ. 6) Կաթողիկե եպիսկոպոսների միություն (Իտալիա)՝ 232 միլիոն դրամ: |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Անարատ հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կուսաստան» կրոնական կազմակերպություն (հասցե` Գյումրի, Ե. Չարենցի 6, ՀՎՀՀ՝ 05513266) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Քաղաք Գյումրի, Եղիշե Չարենցի 6/1 տուն, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
807,000,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Վրաստանի հայաբնակ գյուղերի անապահով ընտանիքների 17-25 տարեկան մինչև 40 երիտասարդ աղջիկներ և պատանիներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) կենտրոնի շենքի կառուցում և հարակից տարածքի բարեկարգում՝ 763,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը. 2) կենտրոնին անհրաժեշտ կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում և տեղադրում՝ 22,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը. 3) կենտրոնի կահավորում՝ 22,000,000 դրամ նախատեսվում է իրականացնել 2024 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) շենքի կառուցման աշխատանքների իրականացում՝ 613,943,582 դրամ. 2) հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 149,056,418 դրամ. 3) կենցաղային և տեխնիկական սարքավորումների ձեռքբերում՝ 22,000,000 դրամ. 4) կենտրոնի կահույքի ձեռքբերում՝ 22,000,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված ծախսեր այս ծրագրում չեն նախատեսված, քանի որ կազմակերպությունը վարչական և կազմակերպչական ծախսերի համար ունի առանձին ֆինանսավորում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Շիրակի մարզպետի աշխատակազմի, ինչպես նաև Գյումրու համայնքապետարանի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հիմնական վերահսկողությունը կիրականացվի ֆինանսավորող բարերարների կողմից: Այդ նպատակով նրանք կներգրավեն ներքին խորհրդատուների, տեղական և միջազգային աուդիտորների: Ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ. 24.06.22 N 456-Ա, 04.10.22 N 698-Ա, խմբ. 12.03.24 N 173-Ա, 13.08.24 N 563-Ա, 19.09.24 N 661-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
30.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |