ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 3535-Ա |
«16» սեպտեմբերի 2024 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի Հ.173-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի հ.934-Ա որոշմամբ` Դավթաշենի 5-րդ փողոցի հ.2/2 հասցեում գտնվող 0.251861 հեկտար մակերեսով հողամասը և 1216.75քմ մակերեսով շինությունը նվիրաբերվել է Երևան համայնքին՝ մանկապարտեզ օգտագործելու նպատակով:
Երևան քաղաքի ավագանին 2024 թվականի հունիսի 25-ի հ.173-Ա որոշմամբ տվել է իր համաձայնությունը՝ Դավթաշենի 5-րդ փողոցի հ.2/2 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.12052023-01-0415 վկայական/ 0.251861հա մակերեսով հողամասը և 1216.75քմ մակերեսով շինությունը` որպես նվիրաբերություն ընդունելու համար:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, hիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի հ.934-Ա և Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի հունիսի 25-ի հ.173-Ա որոշումները.
1. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի հետ կնքել Դավթաշենի 5-րդ փողոցի հ.2/2 հասցեում գտնվող 0.251861հա մակերեսով հողամասի և 1216.75քմ մակերեսով շինության նվիրաբերության պայմանագիր՝ ներառելով ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի հ.934-Ա որոշմամբ սահմանված դրույթները:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված նվիրաբերության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |