Գլխավոր տեղեկություն
Номер
N 1432-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.09.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.09.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.09.2024
Дата вступления в силу
07.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 սեպտեմբերի 2024 թվականի N 1432-Ա

 

ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, 594-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները, Հողային օրենսգրքի 89-րդ և 65-րդ հոդվածները, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել սույն որոշման N 1 հավելվածում ներառված գույքի նվիրաբերությունը և N 2 հավելվածում ներառված գույքի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե)։

2. Կոմիտեի նախագահին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո քառամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող նվիրաբերության և նվիրատվության պայմանագրերի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ պայմանագրերում սահմանելով, որ պայմանագրերի կնքման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման համապատասխան համայնքների միջոցների հաշվին.

2) համապատասխան փաստաթղթերի փաթեթը (շինության նախագիծ, շինարարության թույլտվություն, ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ, ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), գույքի չափագրում և այլն) համապատասխան մարմնի (ըստ՝ N 1 և N 2 հավելվածների) կողմից կոմիտե ներկայացնելուց հետո եռամսյա ժամկետում իրականացնել նոր կառուցվող գույքի (ըստ՝ N 1 և N 2 հավելվածների) նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքներ.

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում ապահովել նոր կառուցվող գույքի (ըստ՝ N 1 և N 2 հավելվածների) միակողմանի ընդունման աշխատանքները՝ դրանք հաշվառելով կոմիտեի հաշվեկշռում.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում կնքել N 1 և N 2 հավելվածներում ներառված գույքի անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի կնքման և իրավունքի պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1432-Ա որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Գույքի հասցեն

Կառուց-վող գույքի տեսակը

Հողամասի մակերեսը

/հա/

Հողամասի կադա-ստրային ծածկագիրը

Իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

Գույքը նվիրա-բերող

Ավագանու որոշման համար, ամսաթիվ

Անհատույց օգտա-գործման իրավունքով տրա-մադրման ենթակա ՊՈԱԿ

Գույքը կառուցող մարմին

1

մարզ Շիրակ, համայնք Ախուրյան, գյուղ Քեթի 7-րդ փողոց 1/3 հասցեում գտնվող հողամաս

կրթա-համալիր

1․12282 հա

08-119-0039-0007

09082024-08-0028

Ախուրյան համայնք

155-Ա

30.07.2024 թ.

գ․ Քեթու կրթա-համալիր

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

2

մարզ Վայոց Ձոր, համայնք Վայք, գյուղ Գոմք 3-րդ փողոց 16/1 հասցեում գտնվող

հողամաս

դպրոց

0․69261 հա

10-019-0004-0017

29082024-10-0013

Վայք համայնք

87-Ա

30.08.2024 թ.

«Գոմքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Քաղաքա-շինության կոմիտե

3

մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս գյուղ Փոքր Մասրիկ 1-ին փողոց 40 հասցեում գտնվող

հողամաս

կրթա-համալիր

1․2 հա

05-092-0013-0018

18062024-05-0076

Վարդենիս համայնք

80-Ա

25․06․2024 թ․

«Փոքր Մասրիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ

4

մարզ Շիրակ, համայնք Մարմաշեն գյուղ Կապս 11-րդ փողոց 10/2 հողամաս

դպրոց

0․037141 հա

08-052-0527-0002

01112021-08-0030

Մարմաշեն համայնք

171-Ա

29․08․2024 թ․

«Կապսի

միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Քաղաքա-շինության կոմիտե

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

սեպտեմբերի 5-ի N 1432-Ա որոշման

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՑԱՆԿ

 

NN

ը/կ

Գույքի հասցեն

Կառուցվող գույքի տեսակը

Հողամասի մակերեսը

/հա/

Հողամասի կադա-ստրային ծածկագիրը

Իրավունքի պետական գրանցման վկայականի համարը

Գույքը նվիրող

Ավագանու որոշման համար, ամսաթիվ

Անհատույց օգտա-գործման իրավունքով տրա-մադրման ենթակա

ՊՈԱԿ

Գույքը կառուցող մարմին

1

մարզ Սյունիք, համայնք Կապան գյուղ Արծվանիկ 10 հասցեում գտնվող

հողամաս

կրթա-համալիր

1․624 հա

09-018-0111-0641

12072024-09-0025

Կապան համայնք

92-Ա

26․06․2024 թ․

գ․ Արծվանիկի կրթա-համալիր

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

2

մարզ Լոռի, համայնք Փամբակ, գյուղ Բազում 4-րդ փողոց 35 հասցեում

գտնվող հողամաս

կրթա-համալիր

0․536867 հա

06-023-0047-0022

03072024-06-0058

Փամբակ համայնք

081-Ա

10․07․2024 թ․

գ․ Բազումի կրթա-համալիր

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

3

Մարզ Արմավիր, համայնք Բաղրամյան գյուղ Վանանդ Պ․ Սևակի փողոց 4/1

հասցեում գտնվող հողամաս

դպրոց

0․8647 հա

04-089-0003-0022

12072024-04-0084

Բաղրամյան համայնք

76-Ա

31.07.2024 թ.

«Վանանդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ

Հայաստանի տարածքային զարգացման

հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

06.09.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան