ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 2023 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 9-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 49-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 131 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթում կատարվող
1. Տեքստում համապատասխան հոլովով «անասնաբուժական պահանջներ» բառերը փոխարինել համապատասխան հոլովով «անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներ» բառերով.
2. 2.1 կետում՝
ա) 2.1.3 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.1.3. «անասնաբուժական սերտիֆիկատ»՝ անասնաբուժության ոլորտի լիազորված մարմնի կամ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից հսկողության վերցված անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա, ներմուծման, տեղափոխման (փոխադրման) ենթակա ապրանքների համար տրամադրվող փաստաթուղթ, որը հավաստում է դրանց անվտանգությունը անասնաբուժասանիտարական առումով և (կամ) այդպիսի ապրանքների արտադրության վայրերի վարչական տարածքների բարեկեցությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների առումով».
բ) 2.1.8 ենթակետը «վիճակից» բառից հետո լրացնել «(իրավիճակից)» բառով.
գ) 2.1.9 ենթակետը «վիճակ» բառից հետո լրացնել «(իրավիճակ)» բառով.
դ) 2.1.11 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2.1.11. «անասնաբուժական օգտագործման դեղամիջոց»՝ միջոց, որը նյութ է կամ պարունակում է նյութ կամ նյութերի համակցություն, շփման մեջ է մտնում կենդանու օրգանիզմի հետ և նախատեսված է կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման, կենդանու օրգանիզմի ֆիզիոլոգիական ֆունկցիաների վերականգնման, շտկման կամ փոփոխման (այդ թվում՝ նարկոզի համար նախատեսված միջոցը), հղիության պահպանման, կանխման կամ ընդհատման, Էֆթանազիայի համար, ինչպես նաև կենդանիների հիվանդությունների ախտորոշման համար (բացառությամբ կենդանու օրգանիզմի հետ շփման մեջ չմտնող նյութերը կամ դրանց համակցությունները)։ Անասնաբուժական օգտագործման դեղամիջոցների շարքին են պատկանում ազդող նյութերը, այդ թվում՝ դեղագործական սուբստանցիաները, ինչպես նաև անասնաբուժական օգտագործման դեղապատրաստուկները.»։
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1․15 ենթակետով՝
«2.1.15. «անասնահամաճարակային բարենպաստություն»՝ որոշակի տարածքում կենդանիների պոպուլյացիայում անասնաբուժական հսկողության (վերահսկողության) արդյունքներով կենդանիների վարակիչ հիվանդությունների բացակայությունը։»։
3. 3.8 կետը առաջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Միության մաքսային տարածք հսկողության վերցված ապրանքների ներմուծումը հնարավոր է անասնաբուժական սերտիֆիկատների ուղեկցությամբ, որոնց ձևերը համապատասխանում են Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի ապրիլի 7-ի թիվ 607 որոշմամբ հաստատված՝ Երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող հսկողության վերցված ապրանքների միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերին կամ այնպիսի անասնաբուժական սերտիֆիկատների ուղեկցությամբ, որոնց ձևերը տարբերվում են նշված միասնական անասնաբուժական սերտիֆիկատների ձևերից և համաձայնեցված են արտահանող երկրների լիազորված մարմինների և իրավասու մարմինների կողմից՝ Միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներով սահմանված կարգով։»։
4. 3.13 կետում՝
ա) առաջին պարբերության մեջ «դեղամիջոցների և կերային հավելումների ներմուծումը, փոխադրումն ու օգտագործումն» բառերը փոխարինել «անասնաբուժական դեղապատրաստուկների տեղափոխումը (փոխադրումը) և օգտագործումն» բառերով․
բ) երկրորդ պարբերության մեջ «դեղամիջոցների» բառը փոխարինել «անասնաբուժական դեղապատրաստուկների» բառերով․
գ) երրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Միության մաքսային տարածք անասնաբուժական օգտագործման դեղամիջոցների, քիմիական և մանրէաբանական սինթեզի կերային հավելումների, ինչպես նաև ախտահանման, միջատասպան և տիզասպան անասնաբուժական նշանակության միջոցների ներմուծումը և մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տեղափոխումը (փոխադրումը) իրականացվում են առանց անասնաբուժական սերտիֆիկատի՝ ապրանքն արտադրողի՝ դրա որակը և անվտանգությունը հաստատող փաստաթղթի ուղեկցությամբ։
Անասնաբուժական նշանակության ախտորոշման միջոցների Միության մաքսային տարածք ներմուծումը և մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք տեղափոխումը (փոխադրումը) իրականացվում է առանց անասնաբուժական սերտիֆիկատի՝ ապրանքն արտադրողի՝ դրա որակը հաստատող փաստաթղթի ուղեկցությամբ։».
5. 3.14 կետի 3.14.3 ենթակետի երկրորդ պարբերությունը «համապատասխան» բառից առաջ լրացնել «և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 10-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս լաբորատոր հետազոտությունների (փորձարկումների) անցկացման կազմակերպման կանոններին» բառերով։
6. 3.18 կետը «վիճակից» բառից հետո լրացնել «(իրավիճակից)» բառով։
7. 4.3 կետը լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միասնական պահանջներով» բառերով։
8. 4.6 կետում՝
ա) առաջին պարբերության առաջին նախադասությունը «ստացողների համար» բառերից հետո լրացնել «,անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված դեպքերում,» բառերով․
բ) չորրորդ պարբերությունը հանել։
9. 6.2 կետը լրացնել «, եթե այլ բան նախատեսված չէ Անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) միասնական պահանջներով» բառերով։
10. 6.8 և 7.4 կետերում «կնիքով և» բառերը հանել։
11. 11.2 կետում «միասնական էլեկտրոնային համակարգի» բառերը փոխարինել «ավտոմատացված տեղեկատվական համակարգերի» բառերով։
12. 11.3 կետի երկրորդ պարբերությունը հանել։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: