Գլխավոր տեղեկություն
Номер
N 749-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (09.08.2024-25.10.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.05.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2023
Дата вступления в силу
19.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2023 թվականի N 749-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՀՍԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՀՍԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքների (ցանկի 1-10-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ 2303-176, 2303-177, 2303179, 2303-180, 2406-752, 2406-754, 2406-753, 2406-751 պայմանագրերով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

(2-րդ կետը փոփ., լրաց. 08.08.24 N 1243-Ա)

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՀՍԿԱ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները.

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի ապրիլի 1-ից մինչև 2028 թվականի մարտի 31-ը ներառյալ.

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մայիսի 18-ի N 749-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միավորը

Քանակը

Ծագման երկիրը

Արտա-հանման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու-թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8701211019

Քարշակ - Shacman X3000

4x2 tractor Truck

Քարշակ՝ առավել. զանգ. 50000 կգ, շարժ. հզոր. 430 ձ.ու., առավելագ. արագութ. 100կմ/ժ,
չափ. 6150x2490x3980 մմ

հատ

1

Չինաստան

Չինաստան

23 691 000

Լիզինգ 2303-176

2.

8716310000

Ցեմենտի կցորդ -

Concrete semi -trailer (powder tank)

Կցորդ՝ տարող. 45 խմ, առավել. զանգ. 63000 կգ, չափ. 10500x2500x4000 մմ

հատ

1

Չինաստան

Չինաստան

15 800 000

Լիզինգ 2303-176

3.

8705903001

Ավտո-բետոնե-պոմպ -

XCMG HB58V

Սլաքի մաքսիմալ բարձ. 57,5 մ, արտադրո. 180 խմ/ժ,

Եվրո 5, հզոր. 327 կվ, ընդ զանգ. 43870 կգ,

չափ.

14570x2550x4000 մմ

հատ

1

Չինաստան

Չինաստան

168 130 000

Լիզինգ 2303-177

4.

8704239209

Բեռնատար - SHACMAN X3000

8x4 430HP Euro

dumper truck

Առավել. զանգ. 31000 կգ, շարժ. հզոր. 430 ձ.ու., առավելագ. արագութ. 80 կմ/ժ,
չափ. 9700x2490x3070 մմ

հատ

3

Չինաստան

Չինաստան

97 359 000

Լիզինգ 2303-179

5.

8705400001

Բետոնա-խառնիչ՝ SHACMAN X3000

8x4 12m3, Euro 5

Շարժ. հզոր. 430 ձ.ու., առավել. զանգ. 37000 կգ, ստանդարտ կոմպլեկտ, բետոնախառնիչի ծավալ 12 խմ, առավելագ. արագութ. 100 կմ/ժ,
չափ. 8200x2490x3970 մմ

հատ

12

Չինաստան

Չինաստան

471 546 000

Լիզինգ 2303-180

6․

8701211019

Բեռնատար SINOTRUK HOWO

MAX TRACTOR TRUCK

6x4 , Diesel

Քարշակ՝ առավել․ զանգ․ 25000 կգ, շարժ․ հզոր 430 ձ.ու., առավելագ․ արագութ․ 100կմ/ժ,
Չափ․ 6985x2496x3060 մմ/

հատ

1

Չինաստան

Չինաստան

21 730 240

Լիզինգի գլխավոր պայմա-նագիր 2406-752

7.

8716310000

Cement Semi- Trailer 3 axles

Կցորդ՝ տարող․ 45 խմ, առավել զանգ. 59700 կգ, Չափ․ 11400x2500x3980 մմ

հատ

1

Չինաստան

Չինաստան

9 312 960

Լիզինգի գլխավոր պայմա-նագիր

2406-752

8.

8429519900

Շին․ տեխնիկա Wheel Loader

XCMG LW550FN (CHINA)

Կովշի ծավալը․ 3 խմ, հզոր․ 162 կվ,

Սեփ․ զանգ․ 5300կգ

Ընդ. զանգ․ 17000կգ
Չափ․ 8075x3016x3515 մմ

հատ

1

Չինաստան

Չինաստան

22 118 280

Լիզինգի գլխավոր պայմա-նագիր 2406-754

9.

8704239209

Բեռնատար SINOTRUK HOWO

TX 6x4 Dumper Truck

Առավել․ զանգ․ 35000 կգ, շարժ․ հզոր 380 ձ.ու., առավելագ․ արագութ․ 85կմ/ժ,

Չափ․ 8200*2500*3300 մմ

հատ

10

Չինաստան

Չինաստան

190 139 600

Լիզինգի գլխավոր պայմա-նագիր 2406-753

10.

8705400001

Բեռնատար SINOTRUK HOWO

TX 6x4 Mixer Truck

Շարժ․ հզոր․ 340 ձ.ու., Առավել․ զանգ. 30000կգ, ստանդարտ կոմպլեկտ, բետոնախառնիչի ծավալ 10 խմ, առավելագ․ արագութ․ 100կմ/ժ,

Չափ․ 9300x2500x3950 մմ

հատ

6

Չինաստան

Չինաստան

128 053 200

Լիզինգի գլխավոր պայմա-նագիր 2406-751

 

Ընդամենը

           

1 147 880 280

 

(հավելվածը փոփ. 28.09.23 N 1641-Ա, լրաց., փոփ. 08.08.24 N 1243-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

18.05.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ