Գլխավոր տեղեկություն
Номер
N 515-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
22.07.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
22.07.2024
Дата вступления в силу
23.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 515-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 366-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի մայիսի 22-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց ՊՈԱԿ-ի նոր շենքի կառուցում» ծրագրի մասին» N 366-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետում «217,334,445» թիվը փոխարինել «319,633,126» թվով.

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

3) 2-րդ կետի 1-ին ենթակետում «215,182,619» թիվը փոխարինել «316,468,442» թվով.

4) 2-րդ կետի 2-ին ենթակետում «2,151,826» թիվը փոխարինել «3,164,684» թվով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան


22.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 515-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՎԱԼԵՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ ՊՈԱԿ-Ի ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Կրթական պայմանների բարելավման նպատակով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կառուցել «երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նոր շենք:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան,

Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղ. Երևան,

Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք, կրթական

6.

Ծրագրի բյուջեն

319,633,126 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի» նոր շենքի կառուցում՝ 316,468,442 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ը ընկած ժամանակահատվածում։

2․ Նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի «Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի» նոր շենքի կառուցման տեխնիկական հսկողության աշխատանքներ՝ 3,164,684 դրամի չափով։ Նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մայիսի 31-ից մինչև 2026 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1․ Կիրականացվեն հողային և հիմքերի աշխատանքներ, հիմնակմախքի կառուցման, նոր դռների և լուսամուտների տեղադրման, տանիքի կառուցման աշխատանքներ, ներքին հարդարման, ջեռուցման, ներքին ջրամատակարարման և կոյուղու, ինչպես նաև ներքին էլեկտրամատակարարման աշխատանքներ՝ 316,468,442 դրամի չափով։

2․ Տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցում՝ 3,164,684 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ, Սևանի համայնքապետարան

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան


22.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ