Գլխավոր տեղեկություն
Номер
N 458-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.07.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
03.07.2024
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
03.07.2024
Дата вступления в силу
04.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 458-Ա

 

ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԱՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 1,816,667 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրի տարածքի ինժեներաերկրաբանական աշխատանքների կատարում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02570903) « Հայր և որդի Տիտիզյաններ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00869994) 2024 թվականի հունիսի 17-ին կնքված՝ թիվ Ա-32 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրի տարածքի ինժեներաերկրաբանական աշխատանքների իրականացում` 1,816,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.

3. Թուֆենկյան բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 458-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՎԱՐԱՆՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԻՆԺԵՆԵՐԱԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված 20 ընտանիքների համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրում 20 բնակելի տների կառուցման համար ինժեներաերկրաբանական աշխատանքների կատարում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

Թուֆենկյան հիմնադրամ ընկերություն, գրանցված ԱՄՆ-ում, Նյու-Յորք նահանգ, քաղ. Նյու-Յորք, 3-րդ Ավենյու 919

4.

Ծրագիրը կատարողը

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Թումանյան 21/1մ բն. 5, ՀՎՀՀ` 02570903)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

1,816,667 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2024 թվականի հուլիսի 19-ից մինչև 2024 թվականի հուլիսի 25-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրում 20 բնակելի տան կառուցման համար կատարվելու են տարածքի ինժեներաերկրաբանական աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2024 թվականի հուլիսի 19-ից մինչև 2024 թվականի հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում՝ 1,816,667 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի Սվարանց բնակավայրի տարածքի ինժեներաերկրաբանական աշխատանքների իրականացում՝ 1,816,667 դրամի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի աշխատակազմ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

03.07.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ