Գլխավոր տեղեկություն
Номер
N 788-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.05.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
30.05.2024
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.05.2024
Дата вступления в силу
31.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մայիսի 2024 թվականի N 788-Ա

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Բավարարել «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:

2. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռքբերվող ապրանքների (ցանկի 1-5-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ 2403 256 պայմանագրով սահմանված՝ «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:

4. Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնած ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի ապրիլի 9-ից մինչև 2026 թվականի ապրիլի 8-ը ներառյալ․

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 30-ի N 788-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ

 

NN

ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի

ծածկագիրը

Անվանումը

Տեխնիկական բնութագիրը

Չափի միա-

վորը

Քա- նակը

Ծագման երկիրը

Արտահան- ման երկիրը

Արժեքը (դրամ)

Այլ տեղեկու- թյուններ

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ

1.

8462900099

golden eagle gt3b42fdb-1

 

Թիթեղյա բանկաների մշակման երեք կայանով համակցված

սարքավորում

Եզրակորացնող, ամրություն տվող և փակող մեքենա` թիթեղյա բանկաների արտադրության հոսքագծի համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

50 000 000

Լիզինգ Պայմանագիր թիվ 2403 256

2.

8462190000

golden eagle cnc-c2

 

Դրոշմիչ ավտոմատ սարքավորում

Թվային ծրագրային կառավարմամբ, մետաղյա կափարիչների

արտադրության հոսքագծի համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

55 000 000

Լիզինգ Պայմանագիր թիվ 2403 256

3.

8428399009

Բանկաների տեղափոխման համար (առանց մակնշման)

Շղթայավոր փոխակրիչ մետաղյա բանկաների արտադրության հոսքագծի համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

5 000 000

Լիզինգ Պայմանագիր թիվ 2403 256

4.

9029100009

golden eagle ptc-s Արտադրանքի քանակի որոշման և դարսման սարքավորում

Մետաղյա կափարիչների արտադրության հոսքագծի համար

կգ

800

Չինաստան

Չինաստան

1 500 000

Լիզինգ Պայմանագիր թիվ 2403 256

5.

8462290000

golden eagle ptc-c

 

Մետաղյա հարթ դրոշմած թիթեղների եզրակորացման

սարքավորում

Մետաղյա կափարիչների արտադրության հոսքագծի համար

հատ

1

Չինաստան

Չինաստան

3 500 000

Լիզինգ Պայմանագիր թիվ 2403 256

 

Ընդամենը`

            115 000 000  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

30.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ