ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2024 թվականի |
թիվ 18 |
քաղ. Մոսկվա |
ՍԱՂԱՐԹԱՎՈՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԻՑ ԿԻՍԱՍՊԻՏԱԿԵՑՐԱԾ ԿԱՄ ՍՊԻՏԱԿԵՑՐԱԾ ՓԱՅՏԻ ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4703 29 000 1 ծածկագրով դասակարգվող սաղարթավոր տեսակների փայտանյութից կիսասպիտակեցրած կամ սպիտակեցրած փայտի թաղանթանյութի առանձին տեսակների համար՝ մաքսային արժեքի 2,5 տոկոսի չափով:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4703 29 000 1 ծածկագրով դիրքում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող «1бԴ)»հղումը հանել.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի 16Դ ծանոթագրությունն ուժը կորցրած ճանաչել։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական: