ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2018 թվականի |
թիվ 131 |
քաղ. Մոսկվա |
ԸՆԿՂՄՎՈՂ ՊՆԵՎՄԱՀԱՐՎԱԾԻՉԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Ընկղմվող պնևմահարվածիչը, որը ներսում տեղադրված մխոցով գլանաձև սարք է, կատարում է հարվածային հետադարձ-համընթաց գործողություններ գլանի աշխատանքային խցեր ճնշման տակ օդ մատուցելու հաշվին, կիրառվում է լեռնային ապարներում հարվածային-պտտական հորատանցքերի հորատման ժամանակ, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8412 ապրանքային դիրքում (ընկղմվող պնևմահարվածիչի պատկերի օրինակը բերված է հավելվածում)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսականհանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի |
ՕՐԻՆԱԿ
Ընկղմվող պնևմահարվածիչի պատկերի
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: