Գլխավոր տեղեկություն
Номер
N 570-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (29.06.2024-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
23.05.2022
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
23.05.2022
Дата вступления в силу
24.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 570-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը՝

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով:

2. Հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

             

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

           

 

23.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

             

  

Հավելված

ՀՀ վարչապետի

N 570-Ա որոշման

          

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

     

Մ. Գրիգորյան ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Մ. Սաֆարյան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ա. Սարգսյան ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Գ. Մինասյան ՀՀ արդարադատության նախարար
Հ. Հարությունյան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի
տեղակալ
Ե. Մկրտչյան ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ
Ա. Գուգարաց ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ
Ե. Կիրակոսյան Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ
Ա. Բաղդադյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության
պետի առաջին տեղակալ
Դ. Սանամյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության պետ

Է. Հունանյան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ

Ս. Պետրոսյան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ
Վ. Կոստանյան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Հ. Դարբինյան ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետի պարտականությունները կատարող

Լ․Դրմեյան

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար
Ա. Արամյան

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի միջպետական
վեճերով ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ

Ա. Ավետիսյան  ՀՀ արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության սահմանազատման հարցերի բաժնի վարիչի պաշտոնակատար
Ա. Սուջյան - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական
Հ. Ենգոյան ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝
կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին
գործառույթներ համակարգող

Ա. Եղոյան

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական
արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու
իրավունքների պաշտպանության դեպարտամենտի զինծառայողների
և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության
բաժնի պետ (համաձայնությամբ)

(հավելվածը փոփ. 07.10.22 N 1170-Ա, լրաց. 21.10.22 N 1246-Ա, փոփ., լրաց. 15.03.23 N 273-Ա, փոփ. 24.03.23 N 335-Ա, փոփ., լրաց. 29.11.23 N 1207-Ա, 17.04.24 N 362-Ա, 28.06.24 N 618-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան
 

 

23.05.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ