ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 328-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 483-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ` 02269952) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի օգոստոսի 5-ի «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երևանի 2800-ամյակի այգու տարածքի սպասարկում և խնամքի իրականացում» ծրագրի մասին» N 483-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ԱԷՍ Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02637219) 2024 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N ՎԸ-019/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շատրվանների ձայնասփռումն ապահովելու համար նախատեսված բարձրախոսների (10 հատ) ձեռքբերում` 8,856,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԱԷՍ Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02637219) 2024 թվականի ապրիլի 1-ին կնքված՝ N ՎԸ-020/2024 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շատրվանների ձայնասփռումն ապահովելու համար նախատեսված սարքավորումների և պարագայի ձեռքբերում` 2,290,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
14.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |