ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2024 թվականի N 825-Ն
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Շուկայի վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը` համաձայն հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
31.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի N 825-Ն որոշման |
ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ, ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, ՏՎՅԱԼ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ, ՍՊԱՌՈՂԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԵՊՔԵՐԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին (այսուհետ՝ տեսչական մարմին), այլ պետական մարմիններին, տվյալ արտադրանքի մատակարարին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները և ծանուցման ձևը:
2. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր վաճառած արտադրանքը վտանգավոր է, անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում դրա մասին սույն հավելվածով սահմանված ձևով (Ձև)՝ առձեռն կամ պաշտոնական էլեկտրոնային փոստով ծանուցում է տվյալ արտադրանքի մատակարարին, տեսչական մարմնին, այլ պետական մարմիններին, որոնք արտադրանքից բխող վտանգը նվազեցնելու կամ զսպելու վերաբերյալ գործողություններ կատարելու լիազորություն ունեն, իսկ եթե արտադրանքը դրվել է շրջանառության մեջ՝ նաև սպառողներին։
3. Ծանուցման մեջ նշվում են՝
1) տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, հասցեն, պետական գրանցման կամ հաշվառման համարը.
2) վտանգավոր արտադրանքը կամ դրա խմբաքանակը նույնականացնող տեղեկություններ, այդ թվում՝ արտադրանքի անվանումը, խմբաքանակի համարը կամ սերիական համարը (առկայության դեպքում), գտնվելու վայրը և արտադրող երկիրը.
3) համապատասխան արտադրանքի վտանգի բնույթի ամբողջական նկարագրությունը.
4) տեղեկատվություն վտանգավոր արտադրանքի ծագումից մինչև սպառում հետագծի վերաբերյալ.
5) վտանգավոր արտադրանքի բացասական ազդեցությունը կանխարգելող միջոցառումները.
6) վտանգավոր արտադրանքի վերաբերյալ ցանկացած այլ տեղեկություն։ 4․ Ծանուցմանը, ըստ հնարավորության, կցվում են նաև վտանգավոր արտադրանքի լուսանկարները։
5․ Տնտեսավարող սուբյեկտն սպառողներին վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության մասին ծանուցում է իր պաշտոնական կայքում (առկայության դեպքում), զանգվածային լրատվության միջոցներով և սոցիալական հարթակներում հրապարակելու միջոցով:
6․ Տնտեսավարող սուբյեկտը սույն կարգով սահմանված ծանուցման հետ միաժամանակ սկսում է կազմակերպել և իրականացնել շուկայահանված վտանգավոր արտադրանքի հետկանչը՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով արտադրողների, վերամշակողների, լիազոր մարմնի և շահագրգիռ այլ մարմինների հետ:
Ձև
ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
______________N_______________ (գրանցման ամսաթիվը և ելքի համարը) | ||||||
Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը ____________________________________________
| ||||||
Տնտեսավարող սուբյեկտի հասցեն ___________________________________________________
| ||||||
Տնտեսավարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման համարը _________________________________________________________________________________
| ||||||
Վտանգավոր արտադրանքի անվանումը _________________________________________________________________________________ (լրիվ անվանումը, տեսակը, ապրանքային նշանը)
| ||||||
Վտանգավոր արտադրանքի գտնվելու վայրը _________________________________________________________________________________
| ||||||
Վտանգավոր արտադրանքն արտադրող երկիրը _________________________________________________________________________________
| ||||||
Վտանգավոր արտադրանքի քանակը, խմբաքանակի համարը _________________________________________________________________________________
| ||||||
Վտանգավոր արտադրանքի վտանգի բնույթի ամբողջական նկարագրությունը _________________________________________________________________________________
| ||||||
Տեղեկատվություն վտանգավոր արտադրանքի ծագումից մինչև սպառում հետագծի վերաբերյալ _________________________________________________________________________________ | ||||||
Նորմատիվ իրավական ակտով սահմանված պահանջների անհամապատասխանությունը _____________________________________________________ (նորմատիվ իրավական ակտի անվանումը և համապատասխան դրույթները) | ||||||
___________________________________________________________ | ||||||
Վտանգավոր արտադրանքի բացասական ազդեցությունը կանխարգելող միջոցառումները _________________________________________________________________________________
| ||||||
Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ այլ տեղեկություններ _________________________________________________________________________________ | ||||||
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
31.05.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մայիսի 2024 թվական: